Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Եթե Սերժը վարի գնա, 100 հոգի գլուխ ա բարձրացնելու…». Զինված խմբի գործով հրապարակվեց աղմկահարույց ձայնագրության վերծանումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստի սկզբում Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր տեղեկությամբ՝ դատախազները դատարանի դահլիճ ելումուտ են անում դատարանի ծառայողական մուտքից՝ որտեղից դատավորն է մուտքուելք անում:

Մեղադրողները հայտարարեցին, թե նման բան չի եղել…

Նախագահողն ասաց, որ ինքը նման բան չի նկատել:

Փաստաբանն ասաց, որ այդ բանը նկատել ու ֆիքսել է պրակտիկանտներից մեկը:

Նախագահողը տարակուսեց. «Պրակտիկանտը մեզ հետևո՞ւմ է»:

Նախագահողն ասաց, թե փաստաբանի հայտնած տեղեկությունը կստուգի:

Դատարանը շարունակեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Հրապարակվեց գաղտնի ձայնագրության վերծանման արձանագրությունը: Ձայնագրությունը կատարել էր Լիլիթ Թ.-ն՝ այս գործից անջատված մասով որպես մեղադրյալ անցնող: Ձայնագրությունը, ըստ վերծանման արձանագրության, կատարվել էր Վահան Շիրխանյանի տանը: Հանդիպել ու զրուցել են Վահան Շիրխանյանն ու զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը: Լիլիթ Թ.-ն նույնպես գտնվել է տանը, բայց առանձնապես չի միջամտել խոսակցությանը:

Ահա որոշ դրվագներ նշված զրույցի ձայնագրության վերծանման արձանագրությունից:

https://www.youtube.com/watch?v=_S6i5Ram1Tk

Արթուր Վարդանյան. «Ինքը գիտի՞ կոնկրետ, որ կարող ա նման բան լինի՝ Սեյրանը»:

Վահան Շիրխանյան. «Ես իրան ասել եմ: Ոչ թե քո հետ կապված, այլ ասել եմ՝ ժողովրդի ատելությունը էնքան մեծ է, որ մի օր մեկ էլ հեռուստացույցով կլսես, որ էսպիսի բան է եղել: Ի՞նչ ես անելու: Ասեց՝ ես ժողովրդի դեմ դուրս չեմ գա»:

Արթուր Վարդանյան. «Կարա՞ պահի բանակը, որ հանկարծ տանկերը փողոց չելնեն…Նենց ա, որ հաղթանակ լինելու ա, բայց իզուր զինվորի արյուն ա թափվելու»:

Վահան Շիրխանյան. «Չէ, ոչ մի տանկ փողոց դուրս չի գա»:

Արթուր Վարդանյան. «Իսկ ներքին զորքերը՞»:

Վահան Շիրխանյան. «Եթե դա չվերածվի քաղաքի մեջ կռվի…»:

Արթուր Վարդանյան. «Եթե դաժե էդ ձև լինի, էլի պաշտպանության նախարարությունը չպիտի խառնվի»:

Վահան Շիրխանյան. «Տենց բաներին ներքին զորքերը չեն կարա չխառնվեն, որովհետև քաղաքի մեջ իրար վրա կրակում են»:

Արթուր Վարդանյան. «Պետք ա նենց անենք, ներքին զորքերը չխառնվեն»:

Վահան Շիրխանյան. «Ուրեմն առաջին  հերթին պետք է ամեն ինչ անենք քաղաքից դուրս»:

Արթուր Վարդանյան. «Էսօր քաղաքից դուրս բերելը, բոլորին մի տեղ հավաքելը մի քիչ դժվար ա… Էս ամեն ինչը կարա՞նք Սեյրանի հետ խոսանք… Անձամբ կարա՞մ խոսամ… Հնարավոր ա՞ հանդիպել՝ լինի գաղտնի հանդիպում…Նենց չի, որ քեզ չեմ վստահում: Ընդհակառակը, ես քեզ շատ-շատ եմ վստահում, Վահան ջան: Ես ու դու… Կարա՞ս էտի կազմակերպես, ինձ համար շատ կարևոր ա…»:

Վահան Շիրխանյան. «Էսօր ինքը կզգուշանա… Գաղտնի Հայաստանում ոչինչ հնարավոր չի…»:

Արթուր Վարդանյան. «Ցավդ տանեմ, հազար ձև կարելի ա գաղտնի կազմակերպել՝ Արագածի փեշին, Գյումրի: Շիրակ: Արթիկ:… Որ անհնար լիներ, Արցախը հետ չէինք բերի, չէինք ազատագրի… Ո՞ն ց անենք, որ չզգուշանա…»:

Վահան Շիրխանյան. «Երբ որ ստեղծենք էդ միությունը…»:

Արթուր Վարդանյան. «Ասենք՝ Սերժը վարի գնաց, դու ո՞նց ես տեսնում…»:
Վահան Շիրխանյան. «Ամեն ինչ անցնում ա Սեյրանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով»:

Արթուր Վարդանյան. «Իսկ եթե չշարժվի՞ մեր ասածով»:

Վահան Շիրխանյան. «Անհնար է»:

Արթուր Վարդանյան. «Եթե արդեն ուժը իրա ձեռքին ա, անհնար ոչինչ չկա»:

Վահան Շիրխանյան. «Նա ամբողջ իրա ապագան կապում ա մեզ հետ: Ողջ ապագան: Ընտրովի լինի, զոռով լինի, կապ չունի»:

Արթուր Վարդանյան. «Ինքը ո՞նց ա տենում դրանից հետո իրա կարգավիճակը՝ Սեյրանը»:

Վահան Շիրխանյան. «Ուրեմն՝ կարգավիճակը օրենքով, Սահմանադրությունով պիտի լինի: Դնել ինչ-որ ժամանակավոր կառավարություն, էս-էնՀայաստանի դեպ, քում հնարավոր չէ: Ընտրություններ են լինելու: Մեր թեկնածուին կընտրեն»:

Արթուր Վարդանյան. «Ընտրությունները պետք ա կազմակերպվի մաքուր, չէ՞»:

Վահան Շիրխանյան. «Իհարկե: Բա դրա համար է էս Միությունը ստեղծվում»:

Արթուր Վարդանյան. «Սեյրանը, ասենք, պաշտպանության նախարարությունը իր ձեռքի տակ ա՝ հանձն ա առնում, ասենք՝ պաշտպանությունը ամբողջ Հայաստանում՝ ներքին, արտաքին, ճի՞շտ ա… Ես շատերի հետ խոսացել եմ: Մարդ կա՝ ասում ա Սեյրանը շատ վատն ա, մարդ կա՝ ասում ա՝ ամենաքիչ կեղտոտվածն ինքն ա, մարդ կա՝ ասում ա՝ շատ լավն ա… Եթե ինքը ժողովրդի հետ չլինի, վաղը-մյուս օրը ինքն էլ ա նույն թրի տակ ընկնելու… Ժողովուրդը ասելու ա՝ էսի պրծավ, էնի էկավ… Մի կեղտի փոխարեն մյուս կեղտն ա էկել… Եթե Սերժը վարի գնա, հարյուր հոգի գլուխ ա բարձրացնելու, Սեյրանը տակից դուրս չի կարանալու գա: Ես քեզ հարյուր տոկոս եմ ասում… Ես շատերի հետ խոսում եմ… Բոլորը Սեյրանին համարում են սերժական, ասում են՝ դե նույն զիբիլն ա… Ես չեմ կարա էդ մարդկանց ասեմ՝ տենց չի… Դրա համար ինքը պետք է ապացուցի, որ իրականում էդ մարդը չի… Էս ժողովուրդը աչքերը փակ չի վստահում, չի կարա…»:

Վահան Շիրխանյան. «Ինքը կարա իր քայլերով համոզի: Ժողովուրդը հավատում է միայն քայլերին»:

Արթուր Վարդանյան. «Ժողովուրդը պետք է ինչ-որ տեղ համոզում ունենա, հասկանա՝ ով ա իր հետ»:

Վահան Շիրխանյան. «Աստված չանի՝ փողոցային ընդհարումներ սկսվեց, վեց-յոթ ժամ հետո Ղարաբաղի ամբողջ զորքը էստեղ է լինելու»:

Արթուր Վարդանյան. «Ես դրա հարցը կլուծեմ»:

Վահան Շիրխանյան. «Դու չես պատկերացնում, թե ինչ է նշանակում Ղարաբաղ… Ղարաբաղը մտածելու ա՝ էկել են մարդիկ, որոնք ուզում են նստել աթոռին ու ծախել Ղարաբաղը… Դա ելք չի…. Դրա համար ասում եմ՝ ամենը պիտի լինի սուսուփուս… Էնքան սուսուփուս, որ աշխարհի ծառայությունները լցվեն, չգտնեն՝ ով արեց, որտեղ արեց… Ինքը քեզնից ավելի շատ ա վառված էս ավազակներից…»:

Արթուր Վարդանյան. «Ո՞վ»:

Վահան Շիրխանյան. «Սեյրանը: Սեյրանին որ խոսացնում ես՝ ասում է ՝ էս գող-ավազակներից հնարավոր ա՞ պրծնել: Ասում եմ՝ հա: Ասում է՝ եթե դու լինեիր, ի՞նչ կանեիր մանվելների հետ՝ Մանվել, Սեյրան և այլն: Որոնց ինքը ատում է: Ասի՝ դա քո գործը չի, ես գիտեմ՝ իրանց հետ ինչ կանեմ, հանգիստ էղի: Շան պես վնգստալով հետևներիցդ վազելու են: Մուկը: Մուկին ինքը ընդհանրապես մարդի տեղ չի դնում: Էս Սրա հետ էլ արդեն խորը կռիվների մեջ են: Խորը»:

Արթուր Վարդանյան. «Բա ինչի՞ իրան չեն հանում»:

Վահան Շիրխանյան. «Գիտես, Սերժը ունի մի հատ մեթոդ… Ինքն ուժեղ մարդկանց երբեք չի հերոսացնում: Ինքը նրանց պահում է մի վիճակում, որ իրանք ոչ հերոս են, ոչ հանցագործ, որ իրեն վնաս չտան: Սեյրանին, եթե էսօր հանեց, Սեյրանը մի ամսում ստեղծում է կուսակցություն, մտնում է ընդդիմություն էդ իրա սաղ ռեսուրսներով, դրսի ռեսուրսները Սեյրանի շատ է՝ ֆինանսական ռեսուրսները… Շատ հարուստ մարդիկ էսօր պատրաստ են՝ Նյու Յորքից, Վաշինգտոնից, Լոսից… Ասել են՝ եթե դու եկար, մենք ամեն ինչ կանենք…Էդ մարդու վրա կասկած պիտի չլինի, որ ինքը նման բան է կազմակերպել… Աշխարհը հիմա փոխվել է… Էնպես պիտի արվի, որ տարիներով ման գան ու հոգնեն, ասեն՝ չկա… Շատ խելացի են կազմակերպել… Նույնիսկ վերսիաներից մեկը՝ որ պատահար է… Ճանապարհին շուռ է եկել, քար է գլորվել վերևից, մեքենան ընկել է ձորը… Օրինակի համար եմ ասում… Ասենք՝ վերևից մի հատ ինչ-որ մեքենա տոռմուզները փախցնում է, բենզավոզ, վառվում է… սենց դժբախտ պատահար է… Աշխարհը պիտի վերաբերվի մաքուր,  դա շատ կարևոր է Հայաստանի համար…»:

Արթուր Վարդանյան. «Իսկ ո՞նց ա իրա տեսակետը…»:

Վահան Շիրխանյան. «Վերաբերմունքը էդ շրջապատի ավազակախմբի, էդ որդեր-մորդերի՝ նույնն ա՝ Դոդի մասին, Լֆիկի մասին, Մկի մասին՝ նույն կարծիքին է՝ որ գողացել են ժամանակին գողացել են, լափել են, հիմա իրանց ցույց են տալիս բարեկամներ… Իսկ Սրանից ամեն կերպ պետք է ազատվել, որովհետև ոչ ոք իրենից լավ չգիտի, թե ինչքան վնաս է տալիս երկրին, որովհետև հազար ու մի հարցով ինքը ստիպված է գնալ մոտը…»:

Արթուր Վարդանյան. «Սերժի մո՞տ»:

Վահան Շիրխանյան. «Բա իհարկե…

Արթուր Վարդանյան. «Վոբշեմ, Սերժին տանել չի կարում՝ Սեյրանն էլի… Ռոբերտ Քոչարյանի մասի՞ն ինչ ա ասում, ո՞նց ա հետը»:

Վահան Շիրխանյան. «Շատ վատ… Շատ ավելի վատ: Դե, Ռոբերտի հանցագործություններն ինքը լավ գիտի՝ Ղարաբաղից սկսած»:

Արթուր Վարդանյան. «Պետք ա ես մի հատ Սեյրանի հետ երկու րոպե խոսեմ, մենակ դու կարաս կազմակերպես…»:

Վահան Շիրխանյան. «Ասենք՝ ինքնաթիռը թռնում է ու ընկնում է, Թող մեջը մի հիսուն էլ մարդ լինի… Ամենահեշտ բանը ասելն է, թե խփեցին… Շևարդնաձեի վրա հինգ անգամ փորձեցին, Ալիևի վրա բազմաթիվ անգամ… Պիտի մտածել, սա լեռնային երկիր է… Չեմ ուզում՝ դու քեզ պադստավկա անես, ինքդ քեզ ներկայացնես որպես վրիժառու, հերոս, մոռացի դա…»:

Արթուր Վարդանյան. «Ես չեմ երևալու, վաբշե… Բոլորը մասկեքով են լինելու, ոչ ոք չի իմանա…

Վահան Շիրխանյան. «Դատ է լինելու, դրա դեմ ոչինչ չես կարող ասել…»:

Արթուր Վարդանյան. «Մենք ինչ-որ պետության կողմից չենք հրահրված, հասարակ մարդիկ ենք…»:

Վահան Շիրխանյան. «Դաշնակներից ոչ մեկին չվերցնես… Դրանց մեջ ծպտյալ կարգալույծներ կան…»:

Արթուր Վարդանյան. «Չէ, ես դաշնակներին չեմ սիրում: Իրանց ձեռին ճար լիներ, կես բաժակ ջրի մեջ ինձ կխեղդեին…»:

Վահան Շիրխանյան. «Ես Հայաստանի հետ եմ»:

Արթուր Վարդանյան. «Տո, ես գիտեմ, մենք էլ ենք Հայաստանի հետ»:

Վահան Շիրխանյան. «Մենք հասկացել  և ընդունել ենք, որ միակ էֆեկտիվ ճանապարհը դա է»:

Արթուր Վարդանյան.«Ես համոզված եմ, որ կհաղթեմ: Հաստատ, հաղթելու եմ…Վահան ջան, ինչ տարբերակ ուզում ես՝ մտածի, ինչքան շուտ իրա հետ կարողանամ հանդիպել, ուր ուզում ա՝ գնանք, թեկուզ գնանք բաղնիք, բաղնիքի մեջ նստած լինենք…»:

Հրապարակվեց Վահան Շիրխանյանի տան խուզարկության արձանագրությունը: Զենք-զինամթերք հայտնաբերվել է ՝ որսորդական հրացան, նագան, փամփուշտներ, բայց դրանք օրինական, թույլատրված զենքեր են եղել, չեն փաթեթավորվել…

https://www.youtube.com/watch?v=11QscKeedlE

Դատական նիստի ընդմիջումից հետո ամբաստանյալ Արա Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. « Հայաստանում կան բերիաներ, գործակալներ, ովքեր շինում են գործեր ու հոշոտում են մարդկանց… Այստեղ կարող էր նստած լինել յուրաքանչյուրի զավակն ու եղբայրը… Անարդարությունը նման է քաղցկեղի՝ պետք է արմատից հատել… Ինչո՞ւ է այսքան մարդ բանտերում… Հայաստանը չի փրկվի, քանի դեռ այսքան քաղբանտարկյալներ կան… Շատ են վրեժխնդրորեն մոտենում մեզ, չնայած խոսում են Ազգային համաձայնության մասին… Այս ոգով մեր երազների  Հայաստան երբեք չենք կառուցի… Որևէ հեղաշրջում մենք չենք ցանկացել ու չենք ցանկանում: Նման գաղափարի մենք չենք հարել ու չենք հարում…»:

Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ շատ վատ է զգում, չի կարողանում նստած մնալ, սուր ցավեր ունի:

Շտապօգնություն հրավիրվեց: Նիստը նորից ընդմիջվեց:

Շտապօգնության բժիշկը արձանագրեց, որ Վահան Շիրխանյանի մոտ նստաներվի բորբոքում է, նրան ներարկվեց ցավազրկող:

Սակայն  բուժօգնությունից հետո Վահան Շիրխանյանը շարունակեց վատ զգալ ու մնալ ցավերի մեջ: Նա ակնհայտորեն տանջվում էր նստած: Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի  Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում