Wednesday, 24 04 2024
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Երևանի քաղաքապետն Էրեբունիում աշխատանքային շրջայց է կատարել

Երևանի քաղաքապետի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ շարունակվում են: Էրեբունի վարչական շրջանում Կարեն Կարապետյանի շրջայցը սկսվեց Էրեբունու գյուղմթերքների շուկայից:

Մայրաքաղաքում գործող շուկաների տնօրենների առջև դեռևս տարեսկզբին Երևանի քաղաքապետի կողմից հստակ խնդիր էր դրվել` շուկաներում պահպանել անհրաժեշտ պայմաններն ու սանիտարական պատճաշ վիճակը: Այս շուկայում վերջերս թարմացվել են առևտրային տաղավարները, բայց անելիքները դեռևս շատ են:

Ծանոթանալով շուկայում առկա պայմաններին՝ Կարեն Կարապետյանը տնօրենին հորդորեց ապահովել համապատասխան պահանջների կատարումը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաև
Էրեբունիում իրականացվող բարեկարգման ծրագրերի ընթացքին:

Մուրացանի 113/1 հասցեում գտնվող բակն ամբողջությամբ վերջերս է վերանորոգվել` տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, կենտրոնում կառուցվել է արձանով շատրվան:

Բնակիչների համար օրը տոնական էր Ավանեսով 7/1 բակում: Այստեղ շահագործման հանձնվեց ժամանակակից խաղահրապարակով կահավորված բակը, որը փոքրիկ բնակիչների համար ամենասպասված և ամենացանկալի նվերն էր:

Քաղաքապետը զրուցեց տարածքի համատիրությունների ղեկավարների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքին և օրինակելի համարեց մասնավորապես «Արգիշտի» համատիրության գործունեությունը: Այստեղ, ինչպես համատիրությունը, այնպես էլ բնակիչները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Արդյունքում բակը բարեկարգ է, մուտքերի դռները փոխված, վերելակի հետ կապված խնդիրներն էլ ժամանակին են լուծվում:

Կարևորելով վարչական շրջան-համատիրություն-բնակիչ համատեղ աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ այս կերպ աշխատանքը կլինի առավել կանոնակարգված և առաջացած խնդիրներն էլ կլինեն հասցեագրված ու ժամանակին լուծում կստանան:

Սասունցի Դավթի արձանին հարակից տարածքն այս տարի նորովի է կանաչապատվել:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններից յուրաքանչյուրում կստեղծվեն ժամանցային և մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ: Էրեբունիում բնակիչների ժամանցի կազմակերպման յուրօրինակ վայր կդառնա հենց երկաթուղային կայարանի հարակից այս հրապարակը:

Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև «Լիոնի» այգում ընթացող աշխատանքների ընթացքին:
Մայրաքաղաքում «Լիոնի» այգու հիմնումը Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008-2011 թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվում:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Անդրադառնալով աղբահանության կազմակերպման, կանաչապատման, ինքնակամ շինարարության, սեփական եկամուտների հավաքագրման և վարձակալությամբ տրված տարածքների խնդիրներին՝ քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում