Այսօր ժամը 14:00-ի սահմաններում մոտ 16-17 տարեկան երիտասարդը Կիևյան կամուրջից իրեն ցած է նետել և մահացել:
Ինքնասպան եղածը Նորայր Թորոսյանն է, ով կամրջից ցած նետվելուց առաջ կամրջի վրա է թողել բջջային հեռախոսն ու բաճկոնը:
Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության բժիշկները, ինչպես նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և Մալաթիայի քննչական բաժնի քննչական խմբերը:
Դեպքի վայրում է եղել նաև մահացածի մայրը: