Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պայքարը գնալու է երեք կուսակցությունների միջև (տեսանյութ)

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը այսօր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կազմակերպված Թուրքիայի նախընտրական շրջանին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ Թուրքիայի հունիսի 12-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է 15 կուսակցություն, որոնցից միայն երեքի կամ չորսի մեջ է ընթանալու պայքարը բավականին բարձր 10 տոկոսանոց ընտրաշեմը հաղթահարելու համար:

Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Տեր-Մաթևոսյանի խոսքերով, ի սկզբանե ակնկալում էր խորհրդարանում ունենալ 367 մանդատ. «Սակայն արդեն ընտրապայքարի կեսին նա հասկացավ, որ այդ պայքարն այդքան էլ հեշտ չի լինելու և արդեն վերջին շրջանում բավականին համեստ է իր ակնկալիքներում՝ հուսալով, որ գոնե 330 մանդատ կկարողանա ապահովել, ինչն էլ հնարավորություն կտա Էրդողանին առաջ տանել իր ծրագրերը, հատկապես սահմանադրական բարեփոխումները»:

Տեր-Մաթևոսյանի գնահատմամբ, խորհրդարանական ընտրությունները կարևոր են նաև նրանով, որ դրանց հաջորդելու են Թուրքիայի առաջին նախագահական ընտրությունները, որոնց Էրդողանն առաջադրվելու է և սպասում է հենց խորհրդարանականի արդյունքներին:

Ժողովրդահանրապետական կուսակցության հնարավորություններին անդրադառնալով՝ թուրքագետը նշեց, որ վերջիններս սկանդալային պատմությունների մեջ էին, և նրանց ղեկավարը ստիպված էր հրաժարական տալ, սակայն նոր ղեկավարին հաջողվել է մեկ տարվա մեջ անել անհնարինը՝ նոր շունչ հաղորդել կուսակցությանը և հասնել նրան, որ այդ կուսակցությունը առաջիկա ընտրություններում 26 տոկոս վստահության քվե կարող է ստանալ:

«Ազգայնական շարժում» կուսակցությանն անդրադառնալով՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշեց, որ այս կուսակցությունը նախընտրական շարժումը սկսել է կաթվածահար վիճակում՝ սկանդալային տեսաերիզները մեծ բողոք առաջացրեցին կուսակցության համակիրների շրջանում. «Հավանական է, որ ինչ-որ դարակներում կան նաև այլ վարկաբեկող տեսաերիզներ կուսակցության անդամների վերաբերյալ: Այդ կուսակցության՝ խորհրդարան անցնել-չանցնելը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքականություն կկիրառի Թուրքիան: Եթե նրանց հաջողվի հաղթահարել պահանջվող 10 տոկոսը, ապա նա խորհրդարանում կունենա 50-60 պատգամավոր, ինչն, իհարկե, բավարար չէ գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն ունենալու համար»:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը նաև նշեց, որ Թուրքիայում կիրառվում են Արևելքում ընդունված կաշառքի ձևերը, օգտագործվում՝ վարչական ռեսուրսը, որպես կաշառք բաժանվում է նաև ոսկի:

Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցներից մեկն էլ արձագանքեց, որ քրդական համայնքում շատ ընդունված է որպես կաշառք լվացքի մեքենաներ բաժանելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում