Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են համատեղ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հինգշաբթի Բաքվում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆն Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է Trend-ը: