«Ինտեր»-ը պատրաստ է վաճառել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին, սակայն միլանցիները նրա համար պահանջում են 35-40 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Սնեյդերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: Թերթի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին «Ինտեր»-ի ղեկավարները կհանդիպեն Սնեյդերի գործակալ Սերեն Լերբյուին և նրա հետ կքննարկեն ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հարցերը: