Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մեր ու խալխի ալքիմիան

ՀՈԿՏԵՄԲԵՐ 27 …

Դեղին և կարմիր գույների խառնուրդից` նարնջագույն է ստացվում:

Կապույտից և կարմիրից` մանուշակագույն:

Կապույտից և դեղինից` կանաչ:

Կարմիրից և մանուշակագույնից` վարդագույն…

Ու էդպես շարունակ: Մի խոսքով` էդպիսի ալքիմիա, և աշխարհքիս տակի գույները հնարավոր է ստանալ:

Բայց սա` խալխի ալքիմիան է: « Խալխ» ասելով նկատի չունեմ իր բուն` «ժողովուրդ» իմաստը, այլ մեզ համար առօրեական դարձած` իմաստափոխության արդյունքում` «օտար»-ը:

Ուրեմն` սա խալխի, այսինքն` օտարի ալքիմիան է:

Որը, բնականաբար, էապես տարբերվում է մերից: Հայ ազգայինից` այսինքն:

Ավանդականից ու ժամանակակցից` միաժամանակ:

Մեզ մոտ էդ գույների էդ խառնուրդից էդ գույները հաստատ չենստացվի:

Չեն կարող:

Որովհետև ոչ մի նման բան էլ մեզանում չի եղել ու` չի ստացվել:

Օրինակ` արդարության պահանջը եթե նորմալ երկրներում խառնես քաղաքական կամքի հետ` կստացվի արդարադատություն:

Էդ նորմալ երկրներում:

Բայց մեզանում` չէ~: Մեզանում դրանից հարմարվողականություն է ստացվում` անձնական շահի խառնուրդով:

Նորմալ երկրներում արդարության հասնելու համար գերեզմանի վրա երակ կտրել պետքչի, պարզապես արդարություն պետք է ապահովել: Ընդամենը:

Նորմալ երկրներում հանցագործությունը բացահայտում են, ոչ թե դրա վերաբերյալ հավաստիացումներ են տալիս:

Ամեն ինչ այնքա~ն պարզ է, որ ոչ մի նոր բան էլ հարկավոր չէ հորինել. Էս իշխանություններից ազատվելու օգուտներից մեկն էլ, ի վերջո, Հոկտեմբերի 27-ը բացահայտելն է լինելու, առանց որի որևէ կերպ էս երկրում հոկտեմբերի 28-ի առավոտը չի բացվելու:

Իսկ այդ առավոտը ոչ միայն զոհերի հոգիների հանգստության համար է, այլև մեզ` ապրողներիս ապագայի:

Գուցեթե` առաջին հերթին հենց դրա:

Որովհետև ապագա ունենալու դեպքում միայն կարող ես ներկա, առավելևս` անցյալ ունենալ:

Այդին Մորիկյան
«Ժամանակ Երևան»
Հոկտեմբեր 28, 2008թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում