Հունաստանում ձերբակալվել է 18-ամյա մի հաքեր, որը մեղադրվում է Ինտերպոլի և ամերիկյան կառավարական կայքերը կոտրելու մեջ: France Presse գործակալության փոխանցմամբ՝ հաքերի անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նրան ձերբակալել են Աթենքի մերձակայքում իր բնակարանում, որտեղ նա ապրում էր մոր հետ:
Քիբերհանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավար Մանոլիս Սֆակիանակիսը պատմել է, որ հաքերը կոտրել է Ինտերպոլի կայքը դեռ 15 տարեկանում: 2009 թ. նրա զոհն են դարձել Պենտագոնը, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Տեղեկություններ կան, որ բացի կայքերը կոտրելուց, նա գողացել է բանկային հաշիվներ և պատրաստել է կեղծ կրեդիտ քարտեր: Խուզարկության ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել է 8 հազար եվրո կանխիկ գումար, ինչպես նաև զինամթերք: