Բացի Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջուզեպպե Սինիորիից, ում օրերս են ձերբակալել՝ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու և խաղադրույքներ անելու մեղադրանքով, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին: Այս մասին հաղորդում է newsru.ua-ն:
Իրավապահ մարմիններին կասկածի տեղիք է տվել «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպման ելքի վրա խոշոր խաղադրույք կատարած երկու անձանց հեռախոսազրույցը, որում նրանցից մեկը, վկայակոչելով «Ռոմա»-ի ավագին, պնդում է, որ այդ խաղում շատ գոլեր են լինելու:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին կայացած «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, և «Ռոմա»-ի կազմում երկու գոլերն էլ հեղինակել է Ֆրանչեսկո Տոտտին: