Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քրեաբարտերային մտահոգիչ վիճակագրություն

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Աստրախանում ՌԴ ոստիկանության հետ կոլեգիայի համատեղ նիստում հայտարարել է, որ 2010 թվականին Ռուսաստանից Հայաստան է արտաքսվել 51 հանցագործ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում էլ արդեն 13 հանցագործ է Ռուսաստանից արտաքսվել Հայաստան: Թվում է, թե սա ոստիկանական քրոնիկայի պարզ, վիճակագրակն պատկեր է: Սակայն դրա ետևում ըստ էության կարող են լինել բավական բարդ և հեռուն գնացող նպատակներ հետապնդող իրողություններ:

Բանն այն է, որ Հայաստանի ընտրական գործընթացներին մոտիկից ծանոթ մարդկանց համար երևի թե գաղտնիք չէ, որ հանցագործների մասնակցությունն այդ գործընթացներին ունենում է բավական զգալի տեղ: Մամուլի միջոցներում տարբեր տեղեկություններ են հրապարակվել, թե ընտրական գործընթացների ժամանակ ինչպես են ազատազրկման վայրերից ազատ արձակվում քրեական տարբեր հեղինակություններ ընտրական պրոցեսները տեղերում կանոնակարգելու համար: Եվ ահա այս ֆոնին վրա կարծես թե բավական հետաքրքրական է դառնում, Ռուսաստանից Հայաստան արտաքսված հանցագործների թվի աճի միտումը, եթե նկատի ունենանք, որ տարին նախընտրական է:

Կարո՞ղ ենք արդյոք բացառել, որ շատ հանցագործներ Հայաստան են այսպես ասած «արտաքսվում», իսկ իրականում՝ երևի թե բերվում, որպեսզի այստեղ նրանք ձեռնամուխ լինեն ընտրական պրոցեսներում քրեական աշխարհի ավանդական դերի իրականացմանը: Համենայն դեպս, դատելով նախորդ ընտրություններից, երևի թե պետք չէ բացառել նման զարգացման հնարավորությունը: Ավելին, «դրսից» եկած հանցագործները Հայաստանում երևի թե կգործեն էլ ավելի անկաշկանդ։ Նրանց զսպող հանգամանքները շատ քիչ կլինեն:

Չնայած Հայաստանում իշխանությունը վաղուց է, որ անցել է իբր «քաղաքականության ապաքրեականացման» և փորձում է քաղաքական տրամաբանությամբ հարաբերվել իր մրցակիցների հետ, սակայն կարծես թե պարզ է, որ ներկայիս իշխանությունը դեռ պատրաստ չէ կարևորագույն` ընտրությունների փուլում պահպանել իր այդ հանդուրժողականությունը և զերծ մնալ քրեական ասպեկտները քաղաքական նպատակներին ծառայեցնելու գայթակղությունից:

Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կարող է իրեն զրկել այդ այսպես ասած հուսալի գործիքից, եթե պարզ է, որ ներկայումս իշխանական հեղինակությունը մեղմ ասած բավարար չէ արդար ընտրության միջոցով անհրաժեշտ ձայներ ակնկալելու համար: Այնպես որ չնայած ներկայիս «գառան դիմակին», ամենևին անսպասելի կամ աներևակայելի չպետք է լինի իշխանության «գայլի դեմքը» ընտրությունների ժամանակ: Եվ այդ առումով հայ-ռուսական այսպես ասած քրեաբարտերային վիճակագրությունը կարող է տալ առնվազն որոշակի մտահոգությունների տեղիք, որոնք կարող են ցրվել միայն ընտրությունների շեմին համակարգային լուրջ փոփոխություններ արձանագրելու պարագայում, երբ երկրում կներդրվեն ընտրական գործընթացների քաղաքական գործիքակազմի անսասանությունը երաշխավորող մեխանիզմներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում