Բաքվում նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Հավաջա Մուհամմեդ Ասիֆն առաջին եռակողմ հանդիպումը կանցկացնեն:
Հանդիպումից հետո նախատեսվում է նախարարների համատեղ մամլո ասուլիս: