Այսօր YouTube-ում է հայտնվել հերթական սենսացիոն տեսանյութը:
Այն, ինչպես և Տիգրան Խաչատրյանի և Սամվել Հարությունյանի սպանությունները պատկերող կադրերը, տեղադրվել են Martimek2008 օգտագործողի կողմից: Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ դրանում պատկերված են Ազգային անվտանգության Սահմանապահ զորքերի ծառայողները Ազատության հրապարակում 2008 թ. Մարտի 1-ի առավոտյան, զինված ավտոմատներով և այլ զինատեսակներով:
ՀՀ ՊՆ-ից, սակայն, «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ կադրերում պատկերվածները սահմանապահներ չեն, քանի որ վերջիններս կրում են կանաչ, այլ ոչ թե կարմիր բերետներ:
Առայժմ անհայտ են տեսանյութերի աղբյուրները, ինչպես նաև այն, թե ինչու են դրանք հատկապես հիմա հրապարակվում: