Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԼՂ հարցի կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ մասնակցության

Новости Армении-ի փոխանցմամբ՝ այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) ու Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա)։

Հանդիպման ժամանակ Սահակյանը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում անհնարին կլինի որևէ լուրջ առաջընթաց գրանցելը։

Իգոր Պոպովն իր հերթին նշել է, որ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների դովիլյան հայտարարությունը հավելյալ ազդակ կհաղորդի հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքների շուտափույթ ավարտմանը. «Մենք հուսով ենք, որ հակամարտող կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն առաջիկայում Կազանում կայանալիք նախագահների հանդիպման ժամանակ։

Դրանից առաջ Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկվեն հիմնարար սկզբունքների վերջնական ձևակերպումները, որոնք կողմերին կներկայացվեն կազանյան հանդիպման ժամանակ»։

Բացի ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը (Լեհաստան) և այլ պաշտոնատար անձինք։

Հիշեցնենք, որ արտգործնախարարների մոսկովյան եռակողմ հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, իսկ նախագահների կազանյան եռակողմ հանդիպումը՝ հունիսի 25-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում