Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչ քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի երկրորդ շախմատիստն ընդամենը կես միավորով ետ մնաց հաղթողից` չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկայից: