Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Վրաստանը հերքում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցելու հարցում հետքայլ կատարելու լուրը

Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն Эхо Москвы-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է ռուսական ԶԼՄ-ներում շրջանառության մեջ մտած այն լուրը, թե Վրաստանը մտադիր է հրաժարվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության հարցում ունեցած իր նախկին դիրքորոշումից։

Մանջգալաձեն, սակայն, չի մեկնաբանել ռուսական ԶԼՄ-ների կողմից այդ տեղեկատվության շրջանառության մեջ դրվելու լուրը։

Մասնավորապես Независимая газета-ն, հենվելով վրաց ընդդիմադիրների աղբյուրների վրա, տեղեկատվություն էր տարածել, թե ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ճնշման տակ Սաակաշվիլին տեղի է տվել այդ հարցում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ցանկանում է ԱՀԿ-ին անդամակցել դեռևս 1993 թվականից, ինչին խոչընդոտում է Վրաստանը:

2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո՝ այս տարվա մարտի 10-ին, Ռուսաստանն ու Վրաստանն առաջին անգամ Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար նստեցին բանակցությունների սեղանի շուրջը:

Սակայն դա ավարտվեց անարդյունք, քանի որ Ռուսաստանը Վրաստանից պահանջում էր վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց սկսել ոչ թե իր, այլ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:

Այժմ շվեյցարական կողմի խնդրանքով անորոշ ժամկետով հետաձգվել է ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում