Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հունիսի 12-ի ընտրությունները և հայ-թուրքական հարաբերությունները

«Հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ – թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները չեն բացառվում»,- hամոզված է Թուրքիայի առաջատար իշխանամետ պարբերականներից մեկի՝ Sabah-ի մեկնաբան Յավուզ Բայդարը,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իշխող վերնախավի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բավական սերտ կապեր ունեցող լրագրողը պնդում է, թե պաշտոնական Երևանի և Անկարայի հարաբերությունները կարող են փակուղուց դուրս գալ, եթե Էրդողանը զգա իր թիմակիցների ճնշումը: «Էրդողանն այս հարցում հաշվի է նստում մի շատ կարևոր գործոնի՝ ադրբեջանցիների հետ: Հայ-թուրքական հարաբերությունների խնդրի վերադարձը օրակարգ, սակայն, կախված է մի հանգամանքից՝ արդյոք իշխող կուսակցության ազդեցիկ անդամների մեջ կգտնվե՞ն գործիչներ, որ կկարողանան նրան համոզել, թե դա անհրաժեշտ է»,- ասում է Բայդարը:

Նա նաև նշում է, որ տարածված այն տեսակետը, թե Էրդողանը սկզբունքորեն դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնքան էլ ճիշտ չէ:

«Էրդողանն ամեն ինչ հասկանում է և հարաբերությունների հաստատմանը դեմ չէ: Նա, սակայն, զուտ էներգետիկ գործոնից ելնելով, չի կարող Ադրբեջանի հետ հաշվի չնստել: Սրան էլ գումարած՝ չենք կարող չնկատել, որ վերջին չորս ամիսներին՝ ողջ քարոզարշավի ընթացքում, փաստորեն, Էրդողանը խիստ ազգայնական հռետորաբանություն էր որդեգրել: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ, ի դեմս Էրդողանի, գործ ունենք խիստ պրագմատիկ և ամեն ինչ հաշվարկելու հակված գործչի հետ, ապա համոզված կարող եմ ասել՝ այն պահին, երբ նա քաղաքական շահավետություն զգա, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ կրկին առաջընթաց կարձանագրվի: Ավելին, նրա այս ազգայնական հայտարարությունների տոնայնությունը մեղմանալու է հունիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո»,- ասում է Բայդարը:

Ամեն ինչ, սակայն, ըստ Sabah-ի հոդվածագրի, կախված է առաջիկա քվեարկության արդյունքներից:

«Եվ եթե Էրդողանի կուսակցությունը կարողանա 40-50 տոկոս քվե ստանալ, իրադարձություններն էլ կարծես հենց նման ընթացքով են զարգանում, ապա այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերություններում կարող են ավելի անհավանական և անսպասելի քայլեր արվել»,- նշում է Յավուզ Բայդարը` խորհուրդ տալով չմոռանալ, որ «սա Թուրքիան է, այստեղ նաև անակնկալներ են լինում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում