ComScore ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետ շուկայում ուսումնասիրություններ կատարելու վրա, այս շաբաթ հրապարակել է ամենամյա զեկույցը, որի հիմնական խնդիրն է եղել պարզել, թե որքան են սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնում այս կամ այն ժողովուրդները (Facebook, Twitter, Livejournal և այլն):
Համաձայն այդ զեկույցի, 2011 թ. ապրիլի դրությամբ, իսրայելցիներն այս ցուցանիշով աշխարհում առաջատարն են:
Այդ երկրի օգտատերերը սոցիալական ցանցերում ամսական միջինը անցկացնում են 10.7 ժամ: Այս ցուցակում երկորրդը ռուսներն են, որոնք սոցցանցերին տրամադրում են 10.3 ժամ: Այնուհետև գալիս են արգենտինացիները՝ 8.4 ժամ, ֆիլիպինցիները՝ 7.9 ժամ, թուրքերը՝ 7.8 ժամ, վենեսուելացիները՝ 7.0 ժամ, կոլումբիացիները՝ 7.0 ժամ, չիլիացիները՝ 6.7 ժամ, կանադացիները՝ 6.4 ժամ և իսպանացիները՝ 5.7 ժամ:
Բրիտանացիներն այս ցուցակում 11-րդն են, ամերիկացիները՝ 13-րդը: