Թուրքիայի Մալաթիա քաղաքում հարձակում է կատարվել «Փրկության եկեղեցիների միության» ներկայացուցչության դեմ։ Անհայտ անձիք քարեր են նետել կազմակերպության գրասենյակի ուղղությամբ և փախուստի դիմել։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ անցորդներն անհապաղ դիմել են իրավապահներին։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, աշխատակիցները հարցաքննել են ականատեսներին և տվյալներ վերցրել տեսահսկման խցիկներից։
Թերթը նշում է, որ «Փրկության եկեղեցիների միության» գրասենյակը պատկանում է հայ համայնքին։










































