Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաքուն ստանում է շրջաններ, իսկ Հայաստանը՝ Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Ո՞վ կարող է խանգարել Ալիևին ու Սարգսյանին՝ ստորագրելու Ղարաբաղի «Ճանապարհային քարտեզը»» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Հունիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Սերգեյ Լավրովը և Էդուարդ Նալբանդյանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Այդ կապակցությամբ Մամեդյարովը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ իր հանդիպման արդյունքները, հայտարարեց, թե հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո խաղաղության համաձայնագրի կնքումը պետք է տեղի ունենա 6-12 ամիսների ընթացքում՝ անթույլատրելի համարելով դրա ևս 70 տարով ձգձգելը։

Պետք է նկատել, որ ադրբեջանական կողմի այդպիսի հնչեղ որոշումը նախատեսում ու պարտավորեցնում էր Կազանում կայանալիք Մեդվեդև-Ալիև-Սարգսյան խոստումնալից հանդիպումից առաջ զերծ մնալ կտրուկ հայտարարություններից ու տեղեկատվական պատերազմից։ Սակայն Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն չխորշեց Հայաստանի հասցեին հերթական կտրուկ հայտարարությունը հնչեցնելուց՝ նշելով. «Հայաստանն Ադրբեջանին «սադրում» է պատերազմի, այդ երկրի ղեկավարությունը «մշտապես ձախողում» է բանակցային գործընթացը, ինչի համար էլ «անխուսափելի» է դառնում հակամարտության կարգավորման ուժային տարբերակը։

Եթե դատենք լրատվամիջոցների տարածած տեղեկություններով, ապա Բաքվի այդ զայրույթը պայմանավորված էր նրանով, որ այդ հայտարարության նախօրեին հայ զինվորականները կրակահերթ էին արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սակայն դա հակամարտության գոտու համար տիպական իրավիճակ է։

Երևանն անմիջապես արձագանքեց այդ հայտարարությանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմին, ապա վաղուց այն սկսած կլիներ։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ արտասահմանյան, ինչպես նաև ռուսական լրատվամիջոցներում աճեցին այն հրապարակումները, որոնցում նշված էր, թե Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է։

Օրինակ, անգլիացի քաղաքագետ Ահարոն Հյուզը գրեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը ժամանակի հարց է, ամեն դեպքում այն կսկսվի, դրա նախադրյալները բավական շատ են։

Ադրբեջանին զգուշացնում էին, որ նրա կողմից ռազմական գործողությունների սկսման դեպքում հայկական կողմը կփորձի նրանից անջատել Նախիջևանը, և որ ամեն դեպքում Մեծ Կովկասին սպասվում է տոտալ պայթուն։

Օբյեկտիվորեն պետք է նկատել, որ Ղարաբաղում հիրավի քիչ են պատերազմի վերսկսման նախադրյալները։ Շփման գծում չկան խաղաղապահներ, ինչի արդյունքում կողմերն օգտագործում են յուրաքանչյուր փոքր միջադեպը՝ հակառակորդին պատերազմի սանձազերծման մեջ մեղադրելու համար։

Սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության նախաձեռնության մասին, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել։ Դրա համար էլ ամուր տպավորություն է ստեղծվում, թե Բաքվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդների հարցում դիվանագետների ու զինվորականների ճանապարհները սկսում են բաժանվել միմյանցից։

Բանն այն է, որ Մամեդյարովի հիշատակած «Ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, Ադրբեջանի որոշ տարածքների ազատելու հետ մեկտեղ, Ղարաբաղի այսպես կոչված հետաձգված կարգավիճակի ճանաչումը և ապագայում հանրաքվեի անցկացման անխուսափելիությունը։

Այս ամենն անուղղակիորեն հաստատեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը. «Մենք նաև ցանկանում ենք, որ սկսվի որոշ շրջանների ազատումն ու փախստականների վերադարձը։ Հայաստանն իր մեջ պետք է քաջություն գտնի այդ գործընթացի նկատմամբ իր վերաբերմունքը հայտնելու համար»։

Սակայն քաջությունն առաջին հերթին անհրաժեշտ է Ադրբեջանին, քանի որ եթե նա համաձայնում է «Ա» կետին (շրջանների ազատում), ապա նա պետք է համաձայնի նաև «Բ» կետին (Մադրիդյան սկզբունքներում նշված Ղարաբաղի հեռտաձգված կարգավիճակի ճանաչում)։

Հենց սա է տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությունը, ինչն ակնարկում է Նովրուզ Մամեդովը՝ հենվելով «համանախագահների ու միջազգային հանրության հիմնական պահանջների վրա»։

Բացի այդ, դեռ անհայտ է մնում հակամարտող կողմերին միմյանց բաժանելիք խաղաղապահ կորպուսի ծագումը։ Եթե դա լինի ՆԱՏՕ-ն կամ եվրոպական երկրների ստորաբաժանումները, ապա արդյո՞ք ապագայում Ադրբեջանը չի բախվի Ղարաբաղում Կոսովոյի սցենարի իրականացման փորձի հետ։ Ոչ ոք դա չգիտի։

Սակայն հայտնի է մեկ այլ բան։ Հենց Կազանի հանդիպման նախապատրաստական փուլում, երբ կարևոր դեր է ստանում (որպես «Ճանապարհային քարտեզ» և խաղաղության համաձայնագիր պատրաստող կառույց) ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը որոշեց հարված հասցնել այդ ինստիտուտին։

Նախ նա հայտարարեց, որ ցայժմ Մինսկի խումբը չի կարողացել ոչինչ ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա հավելեց, որ հակամարտությունն առաջին հերթին պետք է լուծեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ Էրդողանն «այդ հարցում որևէ այլ ճանապարհ չի տեսնում», քանի որ «Մինսկի խումբը գործում է 20 տարի, իսկ արդյունք չկա»։ Այսինքն, Անկարան փորձում է առաջին պլան հանել Բաքու-Երևան ուղղակի երկխոսության հարցը՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության և անգամ առանց Ռուսաստանի միջնորդության։

Դրա պատճառն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի սցենարով ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապված չեն միմյանց։ Ավելին, Թուրքիայի մոտ հայտնվում է պարտվողական կողմի զգացում։ Ապագայում Թուրքիայի համար հեշտ չի լինի հասնել նրան, ինչին նա հասել էր Ցյուրիխյան գործընթացում. Երևանի կողմից հայ-թուրքական սահմանի ճանաչում և Ցեղասպանության հարցի քննարկման համար պատմաբանների հանձնաժողովի ձևավորում։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հատուկ դեր է փորձում խաղալ նաև Իրանը։ Սակայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պլանավորված երևանյան այցը չկայացավ նրա համար, որ այդ նախաձեռնությունը նրանից խլեց Մոսկվան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ մոտ ապագայում կայանալու է իր և Ահմադինեժադի հանդիպումը, որում քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների արդիականացումը։ Մի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի ու Թեհրանի դերն աստիճանաբար չքանում է։

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է նշել, որ Բաքուն ստանում է շրջաններ, իսկ Հայաստանը՝ Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ։ Փոխզիջումային համաձայնագրերի փուլում կողմերից յուրաքանչյուրը գործնականում պահպանում է իր շահերի ամբողջ ծավալը։

Հեռանկարում Ադրբեջանը կարող է սկսել իր էներգետիկ նախագծերին Հայաստանին միացնելու գործընթացը, Հայաստանի հետ սկսի առևտրա-տնտեսական և անգամ մշակութային զարգացման ճանապարհ։
Իրադարձությունների զարգացման այդպիսի ընթացքը ձեռնտու չէ որոշ ուժերի, ինչը վերաբերում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Հենց նրանք էլ փորձելու են ձախողել «Ճանապարհային քարտեզի» կնքումը, որպեսզի ղարաբաղյան խնդիրը գործածեն որպես արդյունավետ միջոց՝ տեղական իշխանափոխությունների գործում, ինչպես նաև տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական ազդեցությունը պահպանելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում