Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Վնասազերծել ռուսական ականները մինչև նոր Հոկտեմբերի 27-ը

Ինչքան Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերություններում խորքային ճգնաժամ է: Հատկապես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն այնպիսի աննախադեպ զգուշությամբ էր խոսել ռուսական գործոնի մասին, որ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե նա ինչ-որ բանից մտահոգված է ու մտադիր է կանխել ռուսական հնարավոր սադրանք կամ շանտաժ: Դժվար է այլ տպավորություն ստանալ, այլապես անհասկանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը հենց Բրյուսելում պետք է ստանձներ Պուտինի փաստաբանությունը:

Պատկերն ավելի ամբողջական է դառնում, երբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ականատեսն ենք դառնում ռուսական քարոզչամեքենայի ակնհայտ հակահայկական քարոզչությանը: Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը ՀՀԿ-ին, ըստ էության, մեղադրում է ֆաշիզմի մեջ, հետո այնպիսի ծածուկ պայմաններում է ներողություն խնդրում, որ այդ մասին որևէ մեկը չի լսում, մինչդեռ հայտնի հաղորդումը դարձել է միլիոնների սեփականությունը և հատկապես Ռուսաստանում որոշակի նստվածք է առաջացել, եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները համարժեք պատասխան են տվել: Կամ ռուսական «Առաջին ալիքի» նախօրեի հաղորդումը, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք էր Հայաստանի հանդեպ: «Դրանք մասնավոր կարծիքներ են, և մենք չպետք է տեղի տանք մասնավոր կարծիքներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Սա հայ ռուսամետների հավաքական կարծիքն է, որով նրանք փորձում են կրծքով պաշտպանել Պուտինի իշխանությունը:

Իհարկե, միայն քաղաքական անմեղսունակը կարող է հավատալ, որ Ռուսաստանի ՊՆ հեռուստաալիքով կամ ռուսական «Առաջին ալիքով» կարող է մասնավոր կարծիք հնչել: Սկզբունքորեն Ռուսաստանը տոտալիտար երկիր է, և մասնավոր կարծիք ունեցող մարդիկ հայտնվում են ոչ թե «Առաջին լրատվականի» տաղավարում, այլ` հայտնի հաստատությունների նկուղներում:

Եթե Ռուսաստանի վերնախավում այնպիսի իրավիճակ է, որ Պուտինն այլևս չի վերահսկում համակարգը, դա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, որովհետև շատ հեշտ կլինի Երևանում բեմականացնել ռուս «հայրենասեր» գեներալների գծագրած արյունոտ խրախճանք: Այդպիսի բաներ Դոնեցկում, Լուգանսկում կամ Աբխազիայում հաճախ ենք տեսնում: Սակայն Սերժ Սարգսյանի խոսքի զգուշավորությունից, Ռուսաստանում թափ հավաքող հակահայկական կամպանիայից կարելի է եզրակացնել, որ ռուսական հնարավոր սադրանքը Սարգսյանի կողմից ոչ միայն կանխատեսվում է, այլ Երևանի կողմից անգամ կանխարգելիչ որոշակի քայլեր են սպասվում: Դրանք չեն լինի աղմկոտ հայտարարություններ կամ կտրուկ շրջադարձեր, բայց Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանը Մոսկվային կպատասխանի հայաստանյան համակարգի մեծ ֆիլտրումով` հստակ գիտակցելով, որ ինչպես 1999թ-ի հոկտեմբերի 27-ին, այնպես էլ հիմա` մեր համակարգում շատ են ռուսական «չվնասզերծված ականները»: Սերժ Սարգսյանը չի հապաղի, որովհետև Բրյուսելից վերադարձել է «երկաթե շերեփով»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում