Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Համանախագահները հանդիպել են Բակո Սահակյանի հետ

Նախօրեին Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովն (Ռուսաստան) այսօր հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան կարճ ճեպազրույցով:

Բեռնար Ֆասիեն նշեց, որ Ադրբեջանից ոտքով շփման գիծն անցնելն իրենց համար դրական ազդակ էր. եթե զինվորական ղեկավարությունը պատրաստ է համագործակցելով համաձայնության գալ և իրենց անվտանգության երաշխիքներ տալ շփման գիծը անցնելու համար, ապա դա միանշանակ ցույց է տալիս, որ հնարավոր է պահպանել հրադադարի ռեժիմը. «Մենք հուսով ենք, որ մեր պարբերաբար այցերը շփման գծով թույլ կտան առաջիկայում դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները»,-ասաց ֆրանսիացի համանախագահը:

Խոսելով ԼՂՀ նախագահի հետ հանդիպման մասին՝ Ռոբերտ Բրադկեն մասնավորապես ասաց, որ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ իր կողմից ներկայացվել են արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի՝ Վաշինգտոն կատարած այցերի մասին: «Կցանկանայի նշել, որ երկու նախարարների հետ հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակ ուժի կիրառումը անընդունելի է: Կողմերի միջև նոր պատերազմի վերսկսումը ոչ մի արդյունք չի ունենա, քանի որ այդ եղանակով հնարավոր չէ լուծել հիմնախնդիրը»,- նշեց Ռ. Բրադկեն՝ վերահաստատելով, որ Միացյալ Նահանգները հաստատակամ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Իգոր Պոպովը իր հերթին նշեց, որ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ խոսվել է նաև արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի առաջիկա հանդիպման մասին, որտեղ կքննարկվի հիմնարար սկզբունքների՝ վերջնական տեսքի բերելու հարցը.

«Եթե նրանց հաջողվի համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, ապա դրանք կհստակեցվեն առաջիկայում Կազանում կայանալիք նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակ: Այդ առումով պետք է նշեմ, որ դովիլյան հայտարարության մեջ նշված կոչը՝ հիմնախնդրի սկզբունքների արագ համաձայնեցման վերաբերյալ, այդ աշխատանքին լրացուցիչ իմպուլսներ է հաղորդում»,- ասաց Ի. Պոպովը:

Պատասխանելով հարցին, թե ինչ են պարունակում մադրիդյան փոփոխված սկզբունքները, Պոպովը նշեց, որ կողմերի միջև հիմնարար սկզբունքների համաձայնեցման համար մշտական աշխատանք է տարվում, և «մադրիդյան փոփոխված սկզբունքներ» հասկացություն, որպես այդպիսին, իր համար չկա: «Այսօրվա դրությամբ կա նախագիծ, սակայն կան մի շարք հարցեր, որոնք համապատասխանեցման կարիք ունեն, և այդ գործով ներկայում զբաղվում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները»,- նշեց Պոպովը:

Իր հերթին Բ. Ֆասիեն ավելացրեց, որ ներկայումս քննարկվող սկզբունքների վերջնական տարբերակը նույնն է, ինչ Սոչիում երեք ամիս առաջ եռանախագահների վերջին հանդիպման ընթացքում ընդունված տարբերակը: Ֆրանսիացի համանախագահն ասաց նաև, որ այսօր երեկոյան նրանք Ստեփանակերտից կմեկնեն Երևան, ուր հանդիպումներ են նախատեսված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում