ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նվազագույն աշխատավարձի չափը 30 հազարից դարձվեց 32 500 դրամ: «Ժառանգություն» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Դա, ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, պայմանավորված է նրանով, որ խմբակցությունը նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ դարձնելու օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, ինչը պատգամավորական մեծամասնությունը չէր ընդունել: