Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես տրվեց հաղթանակը. Դանիայի հետ մրցավեճում անհրաժեշտ է…

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սկսեց հաղթանակով: Տիրանայում մեր բասկետբոլիստները 80:63 հաշվով առավելության հասան Ալբանիայի ազգային թիմի նկատմամբ:

Արդեն առաջին քառորդում մերոնց առավելությունն ակնհայտ էր: Մասնավորապես առաջին 10 րոպեներից հետո Հայաստանի հավաքականը հաղթում էր 28:18 հաշվով: Երկրորդ քառորդում դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել խաղը և նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ: Հանդիպման առաջին կեսից հետո մեր բասկետբոլիստներն առջևում էին ընդամենը 4 գնդակի տարբերությամբ: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչին հաջողվեց կարճ ժամանակում կարգավորել խաղը:

Հայաստանի հավաքականի կազմում գերազանց խաղ ցուցադրեց ռուսական ՄԳՈՒ թիմի ներկայացուցիչ Ալբերտ Թադևոսյանը, որը վաստակեց 23 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող: Հերթական անգամ աչքի ընկան նաև Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշն ու Լուկաս Ֆիշերը: Վերջինիս մասնակցությունը Ալբանիայի հետ հանդիպմանը հարցականի տակ էր: Ֆիշերը վնասել էր ձեռքը: Ու չնայած մեր կենտրոնականը խաղում էր վնասվածքով՝ նրան հաջողվեց վաստակել 11 միավոր և 16 անգամ կասեցնել մրցակցի նետումները: Սա բավական բարձր արդյունք է: Նշենք նաև, որ Ֆիշերը հանդիպման ընթացքում չի փոխարինվել՝ խաղալով 40 րոպե: Անդրանիկ Չրաբաշին էլ այս մրցավեճում հաջողվեց վաստակել 18 միավոր:

«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեև մինչև ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը և նույնիսկ առավելություն ստանալ, միևնույն է՝ մենք կարողացանք արդյունավետ գործել: Մրցակիցը օղակից անդրադարձող գնդակներին ավելի շատ էր տիրում, և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրինք, և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- խաղից հետո ասել է Նիկշա Բավցևիչը:

Արդեն նոյեմբերի 26-ին նախկին «Միկա» մարզադահլիճում Հայաստանի հավաքականը ընտրական փուլի երկրորդ հանդիպումն է անցկացնելու՝ մրցելով Դանիայի բավական ուժեղ հավաքականի հետ: Ալբանիայի հետ հանդիպման հերոսը՝ Ալբերտ Թադևոսյանը, հույս ունի, որ առաջիկա խաղում մեր հավաքականի հաղթանակին կնպաստեն երկրպագուները, որոնց աջակցությունը շատ կարևոր է:

«Շատ հետաքրքիր խաղ ստացվեց, որի մեծ մասը մենք առջևում էինք: Մի պահ եղավ, երբ մրցակիցը կարողացավ հաշվի մեջ հավասարվել և նույնիսկ առաջ անցնել, բայց ընդմիջմանը մենք նոր հանձնարարություններ ստացանք մարզչից և կարողացանք ամեն ինչ այնպես անել, ինչպես ծրագրել էինք: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել, և հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս հաղթելու ենք: Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել, բայց հավաքականների դեպքում դա նորմալ է, քանի որ շատ քիչ ժամանակ ունեն խաղացողները հավաքվելու համար: Այս խաղից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին և պետք է կարողանանք հաղթանակ տոնել նաև այդ խաղում: Կարծում եմ՝ Երևանում տեղի ունեցող Դանիայի դեմ խաղում մեզ կօգնեն նաև մեր երկրպագուները, ովքեր մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- ասել է Թադևոսյանը:

Ալբանիայի հետ խաղը կրկին անգամ ապացուցեց, որ Բավցևիչի գլխավորած հավաքականն այսօր ուժեղագույնն է մեր երկրում: Հետևաբար երկրպագուներն ուղղակի պարտավոր են Դանիայի հետ խաղում մեր բասկետբոլիստներին պատշաճ աջակցություն ցուցաբերել: Օգոստոսին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճում «Միկա» մարզադահլիճն ուղղակի եռում էր: Ու չնայած Հայաստանի հավաքականին չհաջողվեց հաղթել, այնուամենայնիվ երկրպագուները չհիասթափվեցին, քանզի մեր հավաքականն արժանի խաղ ցուցադրեց բավական ուժեղ մրցակցի դեմ:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականում չեն Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Յանկուն, Մարսել Հովսեփյանը: ԱՄՆ-ում հանդես եկող Արագադ Աբրամյանը հավաքականի հետ է, սակայն չի մասնակցում հանդիպումներին փաստաթղթերի պատճառով: Սա նշանակում է, որ մեր երկրպագուների ակտիվ աջակցության գործոնն ավելի քան կարևոր է:

Հայաստան-Դանիա հանդիպումը կսկսվի ժամը 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում