Երկու շաբաթ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԿԳ նախարարությունը, ուսումնասիրելով ուսանողների հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ներկայացված առաջարկությունները, կկապվեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ, որից հետո քննարկումներ կսկսեն աշխատանքային խմբեր ձևավորելու շուրջ: Այս մասին, այսօր ուսանողներ-իշխանության ներկայացուցիչներ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ըստ որի սահմանափակվում է տարկետման իրավունքը, ինչն իր հերթին առաջ է բերել ուսանողների բողոքը: