Կայա Հերբերը գնալով ավելի է նմանվում իր հայտնի մորը: Իր ինսթագրամյան էջում Սինդի Քրոուֆորդը հրապարակել է իրենց ապշեցնող նմանության հերթական ապացույցը. 51-ամյա մոդելը 35 տարի առաջ արված իր դպրոցական ալբոմի լուսանկարը համեմատել է Կայայի լուսանկարի հետ: «Դպրոցական լուսանկարներ՝ այն ժամանակ և հիմա»,- լուսանկարը մեկնաբանել է Քրոուֆորդը:
Կայա Հերբերը ներկայումս ամենասիրված մոդելներից է: Մասնագետները նրա համար մեծ հաջողություն են կանխատեսում: