Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

ՏԻՄ ընտրություններում ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով քրգործեր են հարուցվել

 ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ Շատին համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Սմբատյանի բարեկամն իրեն առաջարկել է ընտրությունների ժամանակ գումարի դիմաց քվեարկել Մ. Սմբատյանի օգտին: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շատին գյուղի բնակիչ Տ. Սիմոնյանը՝ հայտնելով, որ Մ. Սմբատյանի հիշյալ բարեկամն իրեն գումար է առաջարկել տան վերանորոգման համար՝ փոխարենը պահանջելով, որ ինքն ու որդին ընտրությունների ժամանակ քվեարկեն Մ. Սմբատյանի օգտին:

Մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.11.2017թ.-ին «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորը, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում տեղակայված ընտրատեղամասի հարակից տարածքը տեսանկարահանելիս, տեսախցիկն ուղղել է նույն գյուղի բնակիչ Պ. Էլբակյանի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով հրել է այն և պահանջել չնկարահանել իրեն:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում