Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Լիբանանի վարչապետը մտափոխվել է հրաժարականի հարցում

Նոյեմբերի սկզբին իր հրաժարականի մասին հայտարարած՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրի նախագահի հետ հանդիպումից հետո մտափոխվել է պաշտոնից հեռանալու հարցում: Այս մասին հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը:

«Ես հրաժարականի մասին հայտարարություն տվեցի երկրի նախագահին, նա ինձ խնդրեց սպասել, ես համաձայնվեցի և հետաձգեցի հրաժարականս»,- ասել է Հարիրին, ով Լիբանան է վերադարձել ավելի քան երկու շաբաթ Սաուդյան Արաբիայում մնալուց հետո:

«Աունը խնդրեց սպասել (հրաժարականի հարցում)՝ հրաժարականի պատճառների վերաբերյալ խորհրդակցության համար, ես նրան ընդառաջեցի»,- ասել է Հարիրին:

Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է նախագահի հետ մանրամասն երկխոսության և համագործակցության մի շարք տարաձայնություններ հարթելու համար:

Իրավիճակը Լիբանանում սրվել էր, երբ Հարիրին Էր-Ռիադում նոյեմբերի 4-ին անսպասելիորեն հայտարարել էր հրաժարականի մասին, մեղադրել «Հըզբոլլահ» շիայական շարժմանն ու Իրանին Լիբանանում և արաբական աշխարհում ատելության բռնկման մեջ և հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին։

Իրանի ԱԳՆ-ը Հարիրիի մեղադրանքներն անվանել էր անհիմն։ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, և վարչապետը, հավանաբար, Էր-Ռիադում է պահվում բռնությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում