Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Չլինի կոռուպցիա, բոլորը ծառայեն, լինի կրթության անընդհատություն. ուսանողների առաջարկները ՊՆ-ին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը ներկայացրին  ակադեմիական տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն ձևավորելու  իրենց առաջարկները: Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ընդգծեց, որ իրենք առաջարկում են Հայաստանի կառավարության լիազորությունների շրջանակներում և կառավարության սահմանած կարգով մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ գիտական և կրթական համակարգի զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը և բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը:

«Այս տեսանկյունից ընդունելի կարող է լինել հետևյալ սկզբունքների որդեգրումը. տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դնել որոշակի սկզբունքներ, ինչպիսիք կարող են լինել գիտական ուղղության գերակայությունը, տվյալ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը և տվյալ հաստատության մասնագետների նվաճումը միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան: Ակադեմիական տարկետման իրավունքը կապել և անհատի, և գիտական ուղղության և գիտակրթական հաստատության հետ: Կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովին պետք է վերապահվի տարկետման իրավունքի հավակնորդների վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու լիազորություն` ըստ նրանց մասնագիտական որակների:

Ասպիրանտուրա ընդունված և թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդին պարտադիր զինծառայությունից ազատելու կարգը հստակեցնելու նպատակով նրա հետ կնքվելիք առանձին պայմանագրով պետք է ամրագրվի դրույթ, տվյալ երիտասարդը պետք է պարտավորվի առնվազն մինչև 5 տարի ժամկետով աշխատել այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է իրեն տարկետում տրամադրելու  համար»,-  ասաց Բալդարյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց երկրորդ առաջարկը, «Մենք մշակել ենք մի առաջարկ, որը կպահպանի թե կրթության անընդհատության սկզբունքը, թե ավելի իրատեսական կդարձնի «բոլորը պետք է ծառայեն» սկզբունքը: Մենք առաջարկում ենք, որ երիտասարդը հնարավորություն ունենա բակալավրում ուսումնառության 4 տարվա ընթացքում  1.5 տարին անցնել զինվորական ծառայություն: Այսինքն, մենք առաջարկում ենք 4 տարվա ընթացքում 1.5 տարին բաժանել 4-ական ամիս ծառայության ժամկետի: Սա հնարավորություն է տալիս, որ մենք ոչ թե բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ: Այս դեպքում ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և նա միևնույն ժամանակ անցնում է ծառայություն: Սրա արդյունքում մենք չենք խախտում կրթության անընդհատության սկզբունքը, իսկ բանակը համալրվում է գրագետ երիտասարդներով, քանի որ բակալավրիատում սովորելու ընթացքում ուսանողը գիտելիքների մեծ աճ է ունենում, իսկ այդ ընթացքում պահպանվում է նաև նրա կապը բանակի հետ»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հնչած բոլոր առաջարկները և դիտողությունները կքննարկվեն, սակայն հավելեց, որ տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն ունենալու վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: «Այսինքն, դուք ասում եք, որ կառավարությանն առաջարկում եք մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, մենք էլ ասում ենք, որ այդ ճկուն քաղաքականության մշակման աշխատանքներին կարող եք մասնակցել նաև դուք: Եվ ես կարծում եմ, որ ձեր մասնակցելն այդ աշխատանքներին ճիշտ կլինի»,- ընդգծեց Շարմազանովը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում