Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Վստահ չեմ, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանից ԵՄ-ն կարող է այդ համաձայնագրի իմպլեմենտացիա պահանջել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոսվերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

– Նոյեմբերի 24-ին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիր ստորագրել։ Ձեր կարծիքով, այդ ստորագրումից հետո Հայաստանը կմոտենա՞ ԱլԳ առաջատար եռյակին՝ Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։

– Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան որոշակի աշխարհաքաղաքական ընտրություն են կատարել, ստորագրել են կոնկրետ համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ այդ ստորագրված համաձայնագիրը բացառում էր համագործակցություն Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանը ժամանակին ևս ընտրություն կատարեց՝ հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր և դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդպիսով Հայաստանը վերցրեց իր վրա որոշակի պարտավորություններ՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական բնույթի։ Անկասկած այդ պարտավորությունները հաշվի են առնվել այն ժամանակ, երբ Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիր էր նախապատրաստվում։

Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Արևմուտքի և մասնավորապես Եվրամիության հետ ցանկացած համաձայնագրի ստորագրում Հայաստանի համար միայն դրական առաջընթաց և զարգացում կապահովի։ Սակայն միշտ խնդիր կա՝ արդյոք այդ համաձայնագրերը պարտավորեցնող բնույթ կունենան։ Օրինակ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում դրանք պարտավորեցնող բնույթ ունեն, որոնք մի շարք օրենսդրական բնույթի իմպլեմենտացիաներ են պահանջում։ Ուկրաինան այժմ միայն 30 տոկոսով է կատարել այն բոլոր պահանջները, որոնք ներառված են Ասոցացման համաձայնագրում։ Ես վստահություն չունեմ, որ ԵԱՏՄ անդամ երկրի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն կարող է իմպլեմենտացիա պահանջել, այսինքն՝ Հայաստանի օրենսդրական դաշտը չի կարող համապատասխանեցվել ԵՄ-ին, որովհետև, եթե օբյեկտիվ նայենք՝ Հայաստանի օրենսդրական դաշտն այսօր սինխրոնացված է ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը։

– Այնուամենայնիվ շատերը կարծում են, որ դա քայլ է ԵՄ-ին գոնե որոշակիորեն մոտենալ, նույնիսկ նշվում է, որ գովելի է, որ ԵԱՏՄ անդամ երկիրը նման հավակնոտ համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ։

Ես համաձայն եմ։ Ասեմ ավելին՝ հուսով եմ, որ սա նախադեպ կլինի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար՝ օրինակ, Բելառուսի և Ղազախստանի համար։ Բայց ես ավելի հակված եմ խոսել ոչ թե նախադեպի, այլ ստորագրվող փաստաթղթի արժեքի մասին, իսկ դա շատ կարճ ժամանակահատվածում պարզ կդառնա։

– Ռուսաստանում ստորագրման նախօրեին ակտիվացել է Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը, նույնիսկ համեմատում են Ուկրաինայի հետ՝ նշելով, որ Ռուսաստանից պոկվելու փորձեր է անում Հայաստանը։ Ի՞նչ հիմքեր ունեն այդ մտահոգությունները, ըստ Ձեզ։

– Ես կարծում եմ, որ Հայաստանը ստորագրելով համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ՝ իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ, և Եվրամիության հետ այդ նոր փաստաթուղթը ոչ մի կերպ Հայաստանին չի ազատում ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորություններից։ Ես չէի չափազանցի այդ փաստաթղթի կարևորությունը՝ այն իմաստով, որ Երևանը բավականին լուրջ պարտավորություններ ունի ԵԱՏՄ-ի առջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում