Լաս Վեգաս քաղաքում, որը համարվում է «խաղատների համաշխարհային մայրաքաղաք», հունիսի 7-ին կայացած ընտրություններում նոր քաղաքապետ է ընտրվել նախկին քաղաքապետի կինը՝ Քերոլին Գուդմանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
96% քվեների մշակման արդյունքում պարզվել է, որ նրան ընտրել է 33 հազար լասվեգասցի: Նրա հիմնական մրցակիցը՝ Քրիս Ջունչիլյանին, ստացել է 22 հազար ձայն: Վերջինս արդեն շնորհավորել է Գուդմանին:
Քերոլին Գուդմանին շնորհավորել է նաև նրա ամուսինը, որն ամեն ինչ արել է կնոջ հաղթանակի համար։ «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասել է նա: Օսկար Գուդմանը Լաս Վեգասի քաղաքապետն էր 1999 թվից: