Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ է «Արարատը» «հուպ տալու» «Ղարաբաղին»…

Վերջին օրերին հասարակության շրջանում քննարկման լայն առարկա է դարձել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի՝ հայկական ֆուտբոլում լուրջ ներդրումներ անելու մտադրությունը: «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սամվել Կարապետյանը մտադիր է մեր երկրում պահել միանգամից 2 ֆուտբոլային ակումբ, որոնցից յուրաքանչյուրի ստեղծման համար կներդրվի 10-ական միլիոն դոլար: Կարապետյանի ցանկությունն է, որ այդ ակումբները հասնեն մինչև Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ»,- գրել էր թերթը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարապետյանը ընտրվել էր Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահ: Այս նորությունը ևս ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել երկրպագուների շարքերում: Ակնհայտ է, որ ակումբի նախագահ դառնալը հայ գործարարի կողմից միայն առաջին քայլն էր: Մոսկովյան ակումբի հետ կապված Կարապետյանի մտադրությունները, կարծում ենք, հայտնի կդառնան մոտ ժամանակներս:

Նշենք, որ կարճ ժամանակահատվածում «Արարատը» հասցրել է դառնալ հատկապես ռուսաստանաբնակ հայերին միավորող մի օբյեկտ, որը ընդլայնվելու և հզորանալու հեռանկար ունի: Հայաստանում երկու նոր թիմերի հայտնվելը, ինչ խոսք, լուրջ խթան կհանդիսանա Բարձրագույն խմբի առաջնությունը փրկելու: Այսօր բարձրագույն լիգայում ունենք ընդամենը 6 թիմ, որոնց տարեկան բյուջեն ընդհանուր վերցրած չի գերազանցում 5 միլիոն դոլարը: Հայկական թիմերում այսօր հանդես եկող լեգեոներները խաղամակարդակով ըստ էության չեն գերազանցում տեղացիներին: Այսօր դժվար է մտաբերել Հայաստանի առաջնությունում հանդես եկող մեկ-երկու արտասահմանցի խաղացողների, որոնց խաղը տպավորում է: Նույնիսկ կարգով ավելի բարձր լեգեոներները, խաղալով հայկական լիգայում, դեգրադացվում են: Դե բնական է, 6 թիմանոց առաջնությունում անհնար է ամիսներ շարունակ մոտիվացված խաղալ: Թե որքան թիմ կմասնակցի 2018/2019 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը՝ այս պահին դժվար է ասել:

Նշենք, որ բարձրագույն խմբում խաղալու հավակնություններ ունեն «Արցախ» և «Լոռի» ակումբները, որոնք ելույթ են ունենում Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Խիստ մոտավոր կանխատեսումների համաձայն՝ ստացվում է, որ Հայաստանի գալիք առաջնությանը կարող են մասնակցել մոտ 10 թիմեր: Սա նշանակում է, որ անհամեմատ կմեծանա մրցակցությունը, ինչը կմեծացնի նաև հետաքրքրությունը: Ակնհայտ է նաև, որ մեր երկրում սուպերակումբի կամ ակումբների առկայությունը ֆուտբոլասերին մարզադաշտ կբերի: 10 միլիոն դոլարի չափով ներդրումը բացառիկ շարժ կարող է առաջացնել հայկական սպորտում:

Յուրաքանչյուր հայ ֆուտբոլասեր այսօր հետևում է Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» ելույթներին և ցավ ապրում, որ մենք չունենք նման մակարդակի թիմ: Շատերը փորձում են սփոփվել՝ հիշատակելով, որ «Ղարաբաղի» կորիզը կազմում են լեգեոներները: Այո, Ադրբեջանի չեմպիոնի առաջատարները հենց դրսից հրավիրված ֆուտբոլիստներն են: Այդ հանգամանքը, սակայն, այսօր կարելի է երկրորդական համարել: Հարևան երկրում ֆուտբոլային բում է: «Ղարաբաղը» դարձել է ֆուտբոլային բրենդ, և դրանով ամեն ինչ ասված է:

2002 թվականին մեր երկրում ֆուտբոլային բում էր առաջացրել Երևանի «Փյունիկը», որը տպավորիչ ելույթներ ունեցավ Եվրագավաթների խաղարկություններում: Այդ ժամանակահատվածում «Փյունիկում» ևս շատ էին դրսից բերված ֆուտբոլիստները, որոնք հասցրել էին դառնալ հայ երկրպագուների սիրելին:

Այո, ակումբային ֆուտբոլային կտրվածքով Ադրբեջանի հետ նույնիսկ համեմատվել չենք կարող: Բացի «Ղարաբաղից», ադրբեջանցիներն ունեն նաև «Գաբալա», որը ևս լուրջ հավակնություններ ունի և հասցրել է մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին: Այսօր լուրջ ներդրումներ են արվում նաև ադրբեջանական մյուս ակումբներում:

Այսօր Բաքվում «Ղարաբաղը» մրցելու է Անգլիայի չեմպիոն «Չելսիի» հետ: Խաղից դեռևս 10 օր առաջ այս խաղի տոմսերը սպառված են եղել: Ադրբեջանցիների համար ուղղակի հրաշք է, երբ իրենց ֆուտբոլային բրենդը մրցում է «Չելսիի», «Ռոմայի» կամ «Ատլետիկոյի» պես հզորի թիմերի հետ:

Հայկական ֆուտբոլի սիմվոլ հանդիսացող «Արարատն» այսօր եզրափակում է բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հայկական ֆուտբոլում սպասվող ներդրումների մասին տեղեկությունները, սակայն, երկրպագուների շրջանում հույսեր են արթնացրել, որ հայկական «Արարատը» շուտով «հուպ է տալու» ադրբեջանական «Ղարաբաղին»:

Բնական է, որ «Ղարաբաղին» հասնելու համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել: Այդ ճանապարհին կանգնելը, սակայն, մեր ֆուտբոլի համար, կարծում ենք, լուրջ տեղաշարժ կարող է լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում