Հարավային Կորեայում ՄԱԿ-ի հրամանատարությունը տարածել է տեսանյութ՝ հյուսիսկորեացի զինծառայողի կողմից Հարավ կատարած փախուստով։ Նա փախուստի է դիմել Փհանմունջոմ սահմանային կետում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան մեծ արագությամբ ընթանում սահմանի ուղղությամբ, այնուհետև զինծառայողը մեքենան թողնում է ճանապարհին և վազում Հարավային Կորեայի սահմանի կողմը, իսկ հյուսիսկորեացի զինվորականնները կրակում են նրա ուղղությամբ։
Հետապնդման ժամանակ հյուսիսկորեացի զինվորներից մեկը հատում է սահմանը, սակայն այնուհետև անմիջապես հետ դառնում։ Դրանից հետո կադրերում երևում է տերևների կույտի մեջ ընկած դասալիքը, որին այնուհետև տարել են հարավկորեացի զինվորները։