2017 թվականի սկզբից Մեքսիկայում իրականացվել է մոտ 21 հազար սպանություն։ Այսպիսով՝ այդ ցուցանիշը ռեկորդային է դարձել վերջին 20 տարում։
2017 թվականը կարող է ռեկորդային դառնալ սպանությունների թվով՝ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի իշխանության գալու պահից, ով պաշտոնավարում է 2012 թվականից։
Երեկ Մեքսիկայում հարձակման զոհ էր դարձել Izzi Telecom հեռահաղորդակցական ընկերության ղեկավար Ադոլֆո Լագոս Էսպինոսան, ում հեծանիվը չարագործները մտադիր էին գողանալ ու վերավաճառել։ Գործարարի թիկնապահը փորձել էր պաշտպանել նրան, սակայն գործարարը պատահմամբ կրակի տակ էր հայտնվել։