ԱՄՆ-ը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Սաուդյան Արաբիա ուղևորությունների ժամանակ ռիսկերը մանրակրկտորեն ծանրութեթև անելու անհրաժեշտության մասին՝ կապված Եմենի ապստամբական ուժերի կողմից բալիստիկ հրթիռների օգնությամբ քաղաքացիական թիրախների վրա հարձակումների և ահաբեկչական խմբավորումներից եկող մշտական սպառնալիքների հետ։ Այս մասին ասվում է Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան կայքում։
Պետդեպը հստակեցրել է, որ ահաբեկչությունների ռիսկը պահպանվում է խոշոր քաղաքներում, ներառյալ Էր-Ռիադում, Ջիդդայում և Դահրանում։
Պետդեպը հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների և նոյեմբերի 4-ին Եմենի՝ հութիների վերահսկած տարածքից Էր-Ռիադի օդանավակայանի հրթիռակոծման մասին։