Thursday, 18 04 2024
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»

Ֆրասիական համալսարանի ռեկտորը կդիմի դատախազություն

Ֆրանսիական համալսարանի դեմ ուղղված սև PR-ը, որը ղեկավարում են նախորդ տարի աշխատանքից հեռացված 4-5 դասախոսներ, պայմանավորված էր համալսարանում կատարվող մի շարք բարեփոխումներով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզըլեկը: Ինչպես նաև ավելացրեց, որ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ աշխատանքից ազատված դասախոսների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Իսկ վերջին միջադեպի հետ կապված, երբ նույն համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանը հավատացնում է, թե համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը հարվածել է իրեն, նշեց, որ դրա թիկունքում կանգնած են նախորդ տարի համալսարանից հեռացված 4- 5 դասախոսները և մի քանի շրջանավարտներ, որոնք անօրինական ասոցիացիա են հիմնել: Հետևաբար, այս հարցով էլ են դիմելու դատախազություն իրենց համալսարանի բարի համբավը վերականգնելու համար:

«Այդպես կոչված Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի կողմից բարձրացված աղմուկը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ համալսարանը կանխել է մեր շրջանավարտներին մի խումբ անհատների անձնական Wise բիզնես կոչվող բիզնեսում ներգրավելու փորձերը»,- ավելացրեց Արայիկ Նավոյանը:

Ինչ վերաբերում է, թե տեսախցիկները ֆիքսել են կատարված միջադեպը, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը նշեց, որ նման բան չէր կարող լինել, որովհետև տեսախցիկները գործելու են սեպտեմբերի 1-ից, և ցավ հայտնեց, որ տեսախցիկներն ավելի շուտ չեն գործել, որպեսզի իրենք փաստացի ապացուցեին, որ Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման գծով պրոռեկտրո Արայիկ Նավոյանի և 2010 թ. շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանի միջև ծեծկռտուք չի եղել:

Արայիկ Նավոյանն էլ լրացրեց, որ իր և Սոկրատի միջև ակադեմիական բնույթի քննարկում է եղել, որի արդյունքում առաջացել է տարակարծություն և շարունակվել միջանցքում: Սակայն Սոկրատը համալսարանից հեռացել է իրենից և ռեկտորից ներողություն խնդրած:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզըլեկի խոսքերով, ուսանողների և դասախոսների միջնորդությունները իր և Արայիկ Նավոյանի հրաժարականի կապակցությամբ չեն կարող դրական արդյունքի հանգեցնել, որովհետև իրենց նշանակում են երկու երկրների ղեկավարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում