Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարարը մնում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանում այսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողությունն էր: Բացման արարողությունը նվիրվել էր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչի կապակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել է.

«Այսօր Դիլիջանի նախկին Կինեմատոգրաֆիստների տանը, որ հետո ՊԵԿ տխրահռչակ ուսամնական կենտրոն պետք է դառնար, իսկ հիմա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան է, մասնակցեցի Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի միջոցառմանը։ Ներկա էր գործող իշխանական վերնախավի մի բավականին մեծ հատված։

ՊՆ-ն ավտոբուսներ էր տրամադրել վարժարանի սաների ծնողներին եւ հրավիրվածներին Դիլիջան տեղափոխելու համար։ Տեղի ունեցավ հանդիսավոր տողան, հետո Մոնթե Մելքոնյանի արձանի բացումը, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է։ Արձանն, ի դեպ, բավական հաջողված է։

Մինչ այս պահը լավ, նորմալ, Մոնթեին հարիր միջոցառում էր։ Հետո հայտարարեցին, որ հյուրերին հրավիրում են գլխավոր մասնաշենք՝ վարժարանի սաների ռազմամարզական համարները նայելու։ Արձանն էի ուսումնասիրում, ու հետո զգացի, որ վարժարանի սաների ծնողները ինչ-որ գծից առաջ չեն գնում։ Հարցրեցի՝ ինչո՞ւ չեք գնում, ասացին՝ թույլ չեն տալիս։

Հետո՝ բոլորին հրավիրեցին դահլիճ։ Հետո, հատուկ հայտարարություն հնչեց, թե վարժարանի սաներն ու ծնողները պետք է լքեն դահլիճը, որի մեծ էկրաններին ստոպ-կադր էր՝ Մոնթե Մելքոնյանի լուսանկարով եւ «Մոնթե Մելքոնյան 60» գրառմամբ։ Բարձրաստիճանները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տեղավորվեցին առաջին երեք շարքերում, ու մնացած մասով գրեթե դատարկ դահլիճում սկսվեց ֆիլմի ցուցադրությունը։

Դահլիճի ձեւավորման սպասումն այն էր, որ պետք է Մոնթեի մասին ֆիլմ լինի, բայց սկսեց ֆիլմ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցով՝ այն մասին, թե ինչպես Կինեմատոգրաֆիստների տունը դարձավ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, եւ որ նույնիսկ աշխարհի առաջատար կրթօջախները նման պայմաններ չունեն։

Հիմնական գործող անձը Վիգեն Սարգսյանն էր, կտորներ հարցազրույցից, ելույթից, խորհրդակցությունից՝ կարծես նրա պապն էր կառուցել Կինեմատոգրաֆիստների տունը։

Մոնթեի մասին էլ ֆիլմ եղավ, իհարկե։ Բայց հետո։ Իսկ ավելի ուշ սկսվեց համերգ՝ Արսեն Գրիգորյան, Նունե Եսայան, Ալլա Լեւոնյան, Լեյլա Սարիբեկյան։ Այս ընթացքում դահլիճը կիսալցվեց, հայտնվեցին նոր գեներալներ, բարձրաստիճաններ, անվտանգության աշխատաակիցներ։

Իսկ այս ողջ ընթացքում, ինչպես հետո պարզվեց, վարժարանի սաները եւ նրանց ծնողները բակում, համերգի վայրից հեռու՝ ծառերի տակ խումբ-խումբ կանգնած էին։ Սպասում էին, որ համերգ-մամերգը վերջանա, որ ավտոբուսները ծնողներին տանեն ետ։

Նրանց, ում համերգը այնքան էլ հետաքրքիր չէր, հրավիրվել էին դահլիճ, իսկ նրանք, ովքեր շոյված կզգային իրենց ներկայությամբ, անկեղծ կուրախանային սիրված երգիչներին տեսնելով ու լսելով, իրենց կարեւորված կզգային, «դուխ» կստանային՝ կանգնած էին դրսում եւ սպասում էին ավտոբուսի։ Հետո էլ ասում եք՝ ազգ-բանակ։ Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարար Սարգսյանը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում