Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Երևանցի 17-ամյա մանկապիղծը բռնի սեռական գործողություն է կատարել 5 տարեկան տղայի նկատմամբ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Թ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ ներկայումս 19-ամյա, իսկ դեպքի կատարման պահին դեռ անչափահաս՝ 17 տարեկան Սիմոնը 5 տարեկան երեխայի՝ Գագիկի (անունը փոխված է) կամքին հակառակ, բռնություն գործադրելով ու անօգնական վիճակն օգտագործելով կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, ինչպես նաև երեխային տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հուլիսի 9-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Սիմոնն իրենց թաղամասում հանդիպել է Գագիկին, բռնել է նրա վերնաշապիկից, նրա կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով ու երեխայի անօգնական վիճակն օգտագործելով՝ քարշ է տվել մոտակա այգի, իջեցրել է երեխայի շալվարը, համբուրել է սեռական օրգանը: Ապա իջեցրել է իր շալվարը, իր սեռական օրգանը քսել է երեխայի ոտքերին, երեսին…

Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել, վառել ու տվել է երեխային՝ պահանջելով, որ ծխի, բայց երեխան հրաժարվել է: Սիմոնը երեխային խոստացել է պաղպաղակ գնել, որպեսզի նա ոչ ոքի չպատմի կատարվածի մասին: Երբ վերադարձել են իրենց շենքի մոտ, Սիմոնը երեխայից պահանջել է, որ նա սպասի, մինչև ինքը պաղպաղակը կբերի: Նա գնացել է տուն, պաղպաղակը ձեռքին իջել է, պաղպաղակը տվել է երեխային ու սպառնացել է նորից՝ եթե մեկնումեկին պատմին, ինքը կսպանի նրան:

Առաջադրված մեղադրանքում Սիմոն Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, թե դեպքի օրը իր քույրիկը լացելով տուն է եկել ու ասել է, թե Գագիկը իրեն հայհոյել է: Ինքը ոլորել է Գագիկի թևը, բայց այդ ժամանակ մոտեցել է նրա մորաքույրը ու նրան տարել է: Նույն օրվա երեկոյան Գագիկը բակում մոտեցել է իրեն ու պաղպաղակ է ուզել: Ինքը բարկացած էր նրա վրա, բայց նա երեխա է, ինքը տուն է գնացել, պաղպաղակ է վերցրել, իջել է բակ ու տվել է Գագիկին: Ինքը նրան ավտոտանակների հետևը չի տարել: Ինքը նրա նկատմամբ չի կատարել այն ամենը, ինչ իրեն վերագրվում է: Բակի երեխաներից ուրիշ ոչ մեկն իրենից պաղպաղակ չի խնդրել, ինքն էլ չի տվել: Իր կարծիքով՝ Գագիկը իր վերաբերյալ նման բաներ է ասել, քանի որ ինքը քաշել էր նրա թևից…

Սիմոնն ասել է, թե իր սեռական կողմնորոշումն այն է, որ աղջիկների է սիրում, բայց՝ ո՛չ մանկահասակ, այլ՝ հասուն տարիքի՝ 20 տարեկանից բարձր տարիք ունեցողներին: Դեպքի օրը բակում է եղել մինչև գիշերվա ժամը 1-ը:

Տուժող երեխան դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները:
Երեխան հայտնել է, թե դեպքի օրը գնացել էր մանկապարտեզ: Երբ մանկապարտեզից տուն է եկել, իջել է բակում խաղալու: Բակում շատ երեխաներ կային, բայց ինքը մենակ էր խաղում: Իր մորաքրոջ տղան իրեն հեծանիվ է նստեցրել ու տարել է բակից: Հետո նա իրեն թողել ու գնացել է խաղալու: Ինքը մնացել է հեծանիվին նստած: Այդ ժամանակ մոտեցել է իրենց բակի Սիմոնը, բռնել է իր շորից ու քարշ տալով տարել է: Ինքը չէր ուզում գնալ, նա ստիպելով տարել է այգի, որտեղ խոտեր ու ծաղիկներ կային…

Այնուհետև երեխան նկարագրել է Սիմոնի այն գործողությունները, որոնք ներկայացված են մեղադրանքում: Գագիկն ասել է, որ Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել ու տվել է իրեն՝ պահանջելով ծխել: Ծխախոտից «չիշիկի» հոտ էր գալիս, ինքը զզվել ու չի ծխել…

Երեխան ասել է, թե Սիմոնը իրեն պաղպաղակը տվել ու ասել է՝ եթե պատմես մեկնումեկին, կսպանեմ: Ինքը գնացել է տուն ու պատմել է տատիկին: Այդ օրը Սիմոնի հագին սև շորեր էին…

Հետագա հարցաքննությունների ժամանակ երեխան ասել է, թե չի հիշում՝ ինչ է եղել, Սիմոնին հիշում է, նա ինչ է արել՝ չի հիշում… Ինքը նրանից պաղպաղակ չի ուզել, բայց նա իրեն պաղպաղակ տվել է… Առերես հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասել՝ վախենալով Սիմոնից… Դեպքից որոշ ժամանակ անց երեխան ասել է, թե խաբել է…

Գագիկի մայրն ասել է, որ դեպքից հետո Սիմոնի հայրը զանգել է իրենց, հետաքրքրվել է՝ ինչ է եղել: Նա իր ամուսնուն առաջարկել է արտագնա աշխատանքի տանել, բայց իրենք մերժել են… Իրենց տանը ոչ ոք հայհոյանքով չի խոսում, երեխան սերիալներ, մեծահասակների հաղորդումներ չի դիտում: Մայրը զարմացել է՝ երեխան որտեղից կարող էր այնպիսի արտահայտություններ անել, ինչպես՝ «ոտքերին ու մարմնին քսել» և այլն… Դատարանում մայրն ասել է՝ որպես ծնող համոզմունք ունի, որ նման բան չի եղել… Սիմոնի հոր հետ իրենք շփվել են, նա լավ տպավորություն է թողել…

Տուժող երեխայի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ երեխան կարող է «իր տարիքին համապատասխան ընկալել ու վերարտադրել իրողությունները՝ չկարողանալով բացատրել որոշ իրողությունների նշանակությունը և իմաստը, մասնավորապես՝ սեռական բնույթի…»:

Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ, հաստատված է գնահատել Սիմոն Թ.-ին մեղսագրված արարքները, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Սիմոն Թ.-ն դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Սիմոն Թ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում