Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Վիլսոնի իրավարար վճիռը՝ որպես գիլյոտին. Էրդողանի «վիզը կոլորեն» ՆԱՏՕ-ից դուրս գալու դեպքում

Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները գնալով սրվում են վերջին շրջանի զարգացումների տրամաբանության մեջ: Բանը հասել է նրան, որ Թուրքիայի ղեկավարությունն անգամ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության դադարեցման հարցն է բարձրացնում: Նախագահ Էրդողանի խորհրդական Յալչըն Թոփչուն ասել է, թե երկրի խորհրդարանը շուտափույթ պետք է քննարկի այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցման ամբողջական կամ մասնակի դադարեցման հարցը:

Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները կտրուկ սրվեցին հատկապես վերջին միջադեպից հետո: Նորվեգիայում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ որպես պայմանական թիրախներ էին ընտրվել Էրդողանի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարները: ՆԱՏՕ-ն դրանից հետո պաշտոնապես հայցել է Թուրքիայի ներողամտությունը, սակայն դա չի բավարարել Անկարային:

Խոսելով հարցի մասին՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ստեղծված իրավիճակը բացատրում է հետևյալ հանգամանքով, որ Անկարան հատել է «կարմիր գիծը» Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացման առումով, ինչն առաջացրել է արևմտյան գործընկերների բնական ռեակցիան:

«Թուրքերը պարահանդեսին շատ պարեցին ռուսների հետ՝ ՆԱՏՕ-ին վախեցնելու նպատակով, ՆԱՏՕ-ն էլ հիմա պատժում է Թուրքիային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան վերջին շրջանում հայտնվել է ցայտնոտային քաղաքականության վիճակում և փորձում է հավասարակշռություն գտնել աշխարհաքաղաքական մի քանի կարևոր բևեռների՝ Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև: Դրանով են հիմնականում բացատրվում Էրդողանի սիրախաղերը Ռուսաստանի հետ և շանտաժային քաղաքականությունը եվրոպական, ամերիկյան գործընկերների և ընդհանրապես ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

ՆԱՏՕ-ից դուրս գալը երկու ծանր հետևանք կարող է ունենալ Թուրքիայի համար: Առաջինը՝ Թուրքիային կզրկեն եվրոպական օժանդակությունից: Երկրորդը՝ Միացյալ Նահանգները կարող է օրակարգ վերադարձնել Սևրի դաշնագրի հարցը և կյանքի կոչել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որով ըստ էության լուծվում էր հայկական տարածքների հարցը, և հստակեցվում էին Հայաստանի և Թուրքիայի սահմանները:

«Միացյալ Նահանգների պարագայում դաժան բան կա թուրքերի համար: Միշտ հիշեք՝ Վիլսոնի իրավարար վճիռը գիլյոտինի նման կախված է Թուրքիայի գլխի վերևում, որովհետև ամերիկացիները ոչ թե որոշում կայացնելու, այլ գործադրման հարց ունեն: Կգործադրեն, թե ոչ՝ դա այլ հարց է, բայց պարզ է, որ դա որոշակի զսպաշապիկ է Թուրքիայի համար»:

Աթաթուրքի նկարը ՆԱՏՕ-ի զորավարժություններին որպես թիրախ ընտրելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները որոշակի ուղերձ էին հղում Թուրքիային, որ իրենք այնքան էլ գոհ չեն Թուրքիայի և Ռուսաստանի ջերմ հարաբերություններից. «ՆԱՏՕ-ն ասում է՝ վիզդ կպոկեմ: Մերձենալով Ռուսաստանի հետ՝ թուրքերը լուրջ օգուտներ են ստանում տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում: Իսկ ռուսները փորձում են օգտվել Թուրքիայի և Արևմուտքի հակասություններից: Պուտինի 2007 թ. մյունխենյան ճառից հետո Ռուսաստանը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հանդեպ վերցրել է մի քաղաքականություն՝ ինչքան հնարավոր է փչացնել հարաբերությունները: Չեմ կարծում, թե ռուսները հույս ունեն, որ կպոկեն Թուրքիային Արևմուտքից, բայց կարող են փչացնել հարաբերությունները»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը շեշտում է, որ Թուրքիան տասնյակ տարիներ սնվել է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից, և հիմա այնքան էլ հեշտ չէ անջատվել այդ համակարգից. «Էրդողանը, որպես կլասիկ թուրք, ունի գողի, թալանչու հոգեբանություն: Թուրքերի մշակույթի հիմքում կողոպուտն է: Կապ չունի՝ փողկապ կկապեն, ֆես կդնեն, թե չալմա կկապեն: Այս սկզբունքով նրանք փորձեցին Ռուսաստանի հետ սիրախաղի միջոցով շանտաժ անել և ավելին ստանալ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից, քան իրենց հասնում է, և ընկան անդունդը: Թե ինչպես Էրդողանը դուրս կգա այս վիճակից՝ կտեսնենք: Բայց Թուրքիան տասնյակ տարիներ սնվել, պաշտպանվել է ՆԱՏՕ-ի կողմից: Թուրքիան Առաջին աշխարհամարտից և Հայոց ցեղասպանությունից հետո ոտքի կանգնեց հայկական հարստության մսխումով, իսկ հետո՝ Խորհրդային միության օժանդակությամբ և փողով: Ավելի ուշ միացավ ՆԱՏՕ-ին և արդեն օժանդակություն էր ստանում ՆԱՏՕ-ի կողմից: Թուրքիան դարերով վարում է այս քաղաքականությունը: Բայց Ռուսաստանի հետ այս սիրախաղերն անընդունելի են ՆԱՏՕ-ի համար: Ես համաձայն չեմ այն պնդումների հետ, թե Թուրքիան հզորացել է: Թուրքիան միշտ կարելի է պայթեցնել»:

Լևոն Շիրինյանը համաձայն է այն կանխատեսման հետ, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցման դադարեցումը կարող է բացասաբար ազդել ընդհանուր տարածաշրջանի անվտանգության միջավայրի և մասնավորապես Հայաստանի վրա՝ այն իմաստով, որ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման կամ խզման դեպքում կնվազեն Թուրքիայի զսպման մեխանիզմները, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան կարող է էլ ավելի անկանխատեսելի և ագրեսիվ պետություն ու հարևան դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց այս գործընթացը, կարծես, ավելի շատ հարաբերությունների ճշտման, քան անդամակցության դադարեցման մասին է:

«Իրենք իրենց հարաբերությունները պիտի ճշտեն: Հայաստանի մասին մտածելու ժամանակ չեն ունենա: Տեսեք, թե ինչ է կատարվում Բրեքսիթի հարցի շուրջ: Բրիտանացիները երկու տարի է՝ ապահարզանը տվել են, ամուսնալուծության հարցը չեն կարողանում կարգավորել: Իսկ այս դեպքում խոսքը ՆԱՏՕ-ից՝ ռազմական կառույցից, դուրս գալու մասին է: Թուրքիան Մեծ Բրիտանիա չէ. ամբողջությամբ կերակրված է Արևմուտքի տեխնոլոգիայով, ուղեղով և ցիլինդրներով՝ ֆեսի փոխարեն: Ուրեմն թուրքերն իրենց քաղաքական, պաշտոնական կոդը պիտի փոխեն: Դա հեշտ գործ չէ: Բայց մենք ամեն դեպքում պիտի աչալուրջ լինենք: Ամեն անգամ իմաստ չունի՝ ասեմ, որ պիտի պատրաստ լինենք և այլն: Որովհետև ֆորսմաժորային իրավիճակներ կարող են առաջանալ՝ ինչպես դուք եք հարցը դնում: Բայց քաղաքագիտության իմաստով որևէ մեկն այսօր չի կարող կանխատեսել հետագա զարգացումները, որովհետև այդ գործողությունների հիմքերն անկայուն են դառնում, իսկ անկայունության չափն ու ձևը հիմա ոչ ոք չի կարող որոշել:

ՆԱՏՕ-ից դուրս գալու պարագայում ես չեմ բացառում նույնիսկ ռազմական գործողություններ, բայց արդյոք այդ վիճակին կհասնի, թե ոչ՝ չեմ կարող պնդել: Արևմուտքը տնտեսական, տեխնոլոգիական լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի նկատմամբ: Համալսարանները պարզապես կփակեն: Թուրքիան գիտություն չունի: Եթե սկսեն պատժամիջոցներ կիրառել և թուրքական ներմուծումը դադարեցնեն, գիտե՞ք՝ ինչ կարող է լինել Թուրքիայի համար: Ամեն դեպքում չշտապենք: Սրանք դեռ առաջին ծիլերն են, որ Թուրքիան «ստանում է»: Թուրքիան պարզապես Ռուսաստանի գիրկն է նետվում՝ Արևմուտքից շատ ստանալու նպատակով: Հեղաշրջում կլինի: Վիզը կոլորեն, կշպրտեն: Էրդողանն ո՞վ է: Թուրքերը սուլթանական հի՜ն ավանդույթ ունեն՝ կոտորել սուլթանի բոլոր եղբայրներին: Սուլթանը կոտորում, մորթում է իր բոլոր հարազատներին: Արդեն ասացի՝ Թուրքիան Ցեղասպանությունից հետո տիրացավ հայերի ունեցվածքին, հարստությանը և մարսեց դա: Բայց այս դեպքում խեղճուկրակ հայություն չի, որ բողոքի, թե եկեք, ճանաչեք Ցեղասպանությունը: ՆԱՏՕ-ն ունի տնտեսություն, մշակույթ և հրթիռներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում