Իրաքը ռազմական պարտության է մատնել ԴԱԻՇ-ին, սակայն վերջնական հաղթանակ կհայտարարվի երկրի անապատային շրջանները մաքրելուց հետո, հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ազգային հեռուստատեսության եթերում։
«ԴԱԻՇ կազմակերպությունն Իրաքում ռազմական պարտության է մատնվել»,-ասել է Իրաքի վարչապետը։
«ԴԱԻՇ-ի նկատմամբ վերջնական հաղթանակ կհայտարարենք այն բանից հետո, երբ ավարտենք նրանց ցրված ուժերի հետապնդումն անապատում»,-հավելել է ալ-Աբադին։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ քաղաքական տարաձայնությունները թույլ կտան ԴԱԻՇ-ին նոր ահաբեկչություններ իրականացնել։