Լոնդոնի «Արսենալ»-ը առաջիկա ամռանը պատրաստ է հրաժարվել Նիկոլաս Բենդտների ծառայություններից: Daily Mirror-ի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավարությունը 23-ամյա դանիացու համար նախատեսում է ստանալ 11 մլն ֆունտ ստերլինգ:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, որոնց թվում են նաև իտալական «Յուվենտուս»-ն և գերմանական «Բավարիա»-ն:
Հիշեցնենք, որ Բենդտները դեռ մրցաշրջանի սկզբից լուրջ խնդիրներ ուներ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ և բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է լքել լոնդոնյան ակումբը: