Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր` հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 44-ամյա Դավիթ Սնխչյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 33 LV 394 համարանիշի ավտոմեքենան, Մարգարյան թիվ 14 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ. Սնխչյանն ու ավտոմեքենայի ուղևորներ` 45-ամյա Սիրանուշ Բաղյանն ու 19-ամյա Սեդա Սնխչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները` shamshyan.com-ում