Տաջիկստանի իշխանությունները պարտավորեցրել են բոլոր պետական և մասնավոր ռադիոընկերություններին անցկացնել երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի ստեղծագործությունների գրական ընթերցումներ։ Այս մասին հայտնում է «Ռադիո Օզոդին» («Ազատության» տաջկական ծառայությունը)։
Ինչպես կարծում են Տաջիկստանի Հեռուստառադիոհեռարձակման կոմիտեում, դա կբարձրացնի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ինքնագիտակցության ու հայրենասիրության զգացման մակարդակը։
Նշվում է, որ եթե ռադիոկայանը հրաժարվի պետության ղեկավարի ստեղագործությունները հեռարձակելուց, ապա կզրկվի լիցենզիայից։
Ռահմոնը գրել է ավելի քան 20 գիրք։ 2016 թվականի նոյեմբերին Գիսար քաղաքում տեղադրել էին «Տաջիկները պատմության հայելում» գրքի՝ 1 տոննա կշռող հուշարձանը։