Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Բժիշկներն են մեղավոր, որ տեղական դեղամիջոցները լավ չեն սպառվում (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանում արտադրվում են գրեթե բոլոր դեղաձևերը՝ սկսած ստերիլ, հեղուկ, վերջացրած կարծր դեղաձևերից:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում այսօր գործում է 14 դեղագործական ընկերություն, որոնք, բացի ներքին շուկաների մատակարարումից, նաև արտահանումներ են իրականացնում ԱՊՀ բոլոր երկրներ, ինչը, ըստ Զաքարյանի, արդեն իսկ վկայում է տեղական արտադրանքի բարձր որակի մասին։

Սակայն հյուրերը՝ Սամվել Զաքարյանը և նոր հրատարակվող «Ֆարմա» դեղագործական գիտական ամսագրի խմբագիր Արամ Ղազարյանը, նշեցին, որ չնայած մեր դեղամիջոցները որակով չեն զիջում, սակայն տեղական շուկայում ունեն ընդամենը մոտ 10-12 % սպառում։

Լրագրողների հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, և այդ դեպքում ինչո՞ւ են գրեթե բոլոր բժիշկները դեղատոմս գրելիս պարտադիր նշում արտասահմանյան արտադրության դեղամիջոցը և ոչ թե նույն ազդեցությունն ունեցող տեղական միջոցը, Արամ Ղազարյանը պատասխանեց.

«Ձեզ ուզում եմ հավատացնել, որ Հայաստանում արտադրվող դեղերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Մենք ոչնչով չենք զիջում: Պատճառն այն է, որ մեր շուկան ավելի փոքր է, բնակչությունը ավելի քիչ է և նորմալ տեղեկացված չէ»։

Օրինակ՝ Եվրամիության երկրներում, փաստեց Արամ Ղազարյանը, բոլոր դեղամիջոցները տեղական արտադրության են, և ներմուծվող դեղամիջոցներ գրեթե չկան:

«Ուղղակի հաճախ Հայաստանում չեն ճանաչում դեղամիջոցները, և միշտ այնպիսի կարծիք կա, որ դրսինը լավն է, քան մեր արտադրանքը. տեղեկացվածության պակաս կա»,- ավելացրեց Սամվել Զաքարյանը։

«Առաջին լրատվականը» վերջինիցս փորձեց ճշտել՝ արդյո՞ք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց ոչ լիարժեք տեղեկացվածության, դեպի արտասահմանյան դեղամիջոցները ուղղորդելու համար մեղավոր են հայ բժիշկները, և ի՞նչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել դրա համար։

«Պատճառները շատ են. նախ՝ բժիշկներն էլ ունեն տեղեկացվածության պակաս։ Բացի այդ, բժիշկների և դեղատների աշխատակիցների ուղղություն տալը բավական մեծ տոկոս է կազմում Հայաստանում, որովհետև իրենք հաճախ այս կամ այն դեղամիջոցի սպառումից բոնուսներ են ստանում, լրացուցիչ գումարներ։ Բժիշկները հաճախ նույնիսկ կոնկրետ տեղերն են ասում, թե որտեղից գնեն տվյալ արտասահմանյան դեղամիջոցը. ասում են՝ կգնաս, անունս կտաս, կասես՝ ես եմ ուղարկել»,- արձագանքեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում