Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշը։
Աղյուսակը գլխավորել է ճապոնական Nintendo ընկերության Switch խաղային սարքը։ «Հիբրիդային» սարքը կազմված է 6.2 դյույմանոց էկրանով պլանշետից և Joy-Con անլար կոնտրոլերից։
Վարկանիշի երկրորդ տեղում iPhone X-ն է։ Ինչպես նշում է պարբերականը՝ առանց շրջանակի դիսփլեյն ու դեմքերի ճանաչման Face ID համակարգը նոր չափորոշիչ կսահմանեն ապագայում սմարթֆոնների համար։
2017 թվականի լավագույն տեխնիկական նորույթների վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Microsoft Surface Laptop նոթբուքը։ Աղյուսակը կազմողները բարձր են գնահատել սարքի արտաքին դիզայնն ու լիցքավորումը երկար պահելու շարժական համակարգչի ունակությունը։
Time-ի վարկածով լավագույն սարքերի հնգյակում են ներառվել DJI Spark քառաթև անօդաչուն և Samsung Galaxy S8 սմարթֆոնը։