Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են` ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի, ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ևս 2-ը մահացել են, կա նաև 4 վիրավոր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում