Անվտանգության ոլորտի փորձագետները նախազգուշացրել են ավտոմեքենաների մասշտաբային կոտրման հնարավորության մասին։ Խոցելիությունները կարող են թույլ տալ ցանցահեններին վերածել ավտոմեքենաները մահաբեր զենքի, հայտնում է The Times-ը։
Նյու Յորքի համալսարանի գիտնականները նշել են, որ մեքենաները, որոնք հավաքվել են 2005 թվականից հետո, ցանցահենների համար հանդիսանում են «դյուրին թիրախ» և կարող են կոտրվել։
Համակարգչային անվտանգության ոլորտի ամերիկացի առաջատար մասնագետ Ջասթին Կապոսը նշել է, որ ցանկացած մեքենա կարելի է դիտարկել որպես մի քանի մարդու սպանության պոտենցիալ միջոց։ Նրա խոսքով՝ ցանցահենների համար մեքենաների խոցելիությունը կարելի է դիտարկել որպես ազգային անվտանգության խնդիր։
Փորձագետը նշել է, որ հեռակա կերպով կարելի է ոչ միայն միացնել ու անջատել շարժիչը, այլև ազդել ղեկային կառավարման և արգելակման համակարգի վրա։