Apple ընկերության կողմից WWDC համաժողովի ժամանակ ամռանը ներկայացված iMac Pro նորագույն մոնոբլոկում ինտեգրված է չիպ՝ օգտատիրոջը մշտապես գաղտնալսելու համար։ Այս մասին հայտնում է The Next Web-ը։
Խոսքը A10 Fusion չիպի մասին է, որով 2016 թվականին հավաքվել է iPhone 7-ը։ Բջջային պրոցեսորն ավելացնում է սմարթֆոնի արտադրողականությունը և թույլ տալիս մշտապես գաղտնալսել սմարթֆոնի տիրոջը։ Շնորհիվ դրա՝ նոր սմարթֆոնների տերերը կարող են առանց ձեռքի կանչել ձայնային օգնականին «Ողջույն, Siri!» հրամանով։
Apple-ի համակարգիչների օպերացիոն համակարգերում ձայնային օգնականի աջակցությունը հայտնվել է անցած տարի, սակայն Siri-ին կանչելու համար պետք է սեղմել օգնականի կոճակը կամ ստեղների որոշակի համադրություն։
Apple-ը մոնոբլոկների շարքը թարմացրել է ամռանը՝ անվանելով iMac Pro-ն ամենահզոր համակարգիչը Mac շարքում։ Բազային կոմպեկտավորմամբ iMac Pro-ի արժեքը կկազմի 4999 դոլար։ Մատակարարումները կսկսվեն մինչ տարեվերջ։