Tuesday, 16 04 2024
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից

Համաշխարհային բանկը կանխատեսում է համաշխարհային տնտեսության վերականգնում

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցին:

Ըստ զեկույցի, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը աշխարհում 2010 թվականին արձանագրված 3.8 տոկոսից 2011-ին կնվազի մինչև 3.2 տոկոս, սակայն հաջորդ երկու տարիներին կկայունանա՝ կազմելով 3.6-ական տոկոս: Տնտեսական տեմպերի վրա բացասաբար են ազդել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին և քաղաքական ցնցումները Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, որոնք դանդաղեցրել են աճը:

Զեկույցի հեղինակներից Էնդրյու Բըրնսը ասում է, որ համաշխարհային տնտեսության աճը մեծապես պայմանավորված է զարգացող երկրների տնտեսությունների գրանցած աճով:

«Տնտեսական աճի հիմնական հատվածը բաժին է ընկնում զարգացող երկրներին, աճի տեմպերն այդ երկրներում կրկնակի ավելի կլինեն, քան զարգացած տնտեսությամբ երկրներում, որպես հետևանք՝ աշխարհի տնտեսական աճի գրեթե 46 տոկոսը 2011-ին կգա հենց զարգացող երկրներից: Սա ոգևորիչ նշան է թե՛ նրանց տնտեսության առողջացման, թե՛ համաշխարհային տնտեսությունում նրանց դերի մեծացման տեսակետից»,- ընդգծում է Բըրնսը:

Զեկույցում նաև ասվում է, որ, ի տարբերություն զարգացող երկրների, առավել զարգացած տնտեսություն ունեցող եվրոպական երկրները շարունակում են պայքարել ճգնաժամի առաջացրած խնդիրների հետ:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա սպասվում է, որ տարածաշրջանում տնտեսական աճը առաջիկա երեք տարիներին կլինի միջինը 4.5 տոկոս, հումքի բարձր գների և Ռուսաստանում ու Եվրամիությունում տնտեսական վերականգնման հետևանքով:

Նավթով հարուստ Ադրբեջանում կանխատեսվում է 4.2 տոկոս աճ և միևնույն ժամանակ ֆինանսական վիճակի բարելավում:

Հայաստանում և Վրաստանում, ըստ զեկույցի, չնայած սպասվում է 4.3 – 4.9 տոկոս աճ, սակայն երկու երկրների տնտեսություններն էլ զգայուն կլինեն շուկայի տրամադրությունների նկատմամբ այն պատճառով, որ բյուջեի պակասուրդը մեծ է:

Զեկույցը նշում է, որ մի շարք երկրների համար դրամական փոխանցումները արտարժույթի կարևոր աղբյուր են, միևնույն ժամանակ՝ դրանք մեծ ազդեցություն ունեն ներքին պահանջարկի ձևավորման վրա, քանի որ մարդկանց եկամտի կարևոր աղբյուրն են:

Այդպիսի երկրներից է Հայաստանը, որի համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը հենց դրամական փոխանցումներն են ապահովում: Նույն ցուցանիշն է նաև Բոսնիա-Հերցեգովինայում, իսկ Ալբանիայի, Ղրղըզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի դեպքում ցուցանիշն ավելի բարձր է՝ 18-35 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում