Լուրեր
Օրենքում այդպիսի նախաձեռնություն չկա. ԿԸՀ նախագահի պատասխանը Պարույր Հայրիկյանին
  • 11:39
  • 2017-11-20
  • Դիտումներ՝ *

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, թե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր չի կարող իրականացնել

«Շատ հստակ նշվում է, որ նշյալ 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված  է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականցումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»,-ասաց նա և հավելեց, թե գործող դրույթներով սահմանադրական նորմերն են՝ Սահմանադրություն ընդունվում  կամ դրանում փոփոխություն կատարվում են հանրաքվեի միջոցով` ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ:

  • Դիտումներ՝ *