Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը «մեծ թեթևություն» է զգում՝ կապված պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ։
«Եղել են անքուն գիշերներ և ծանր օրեր»,-ասել է նա ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Նախագահը նշել է, որ ցանկանում է «քնել, գնալ ինչ-որ տեղ», քանի որ բժիշկներն իր մոտ «քրոնիկ հոգնածություն» են ախտորոշել։
Ատամբաևի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Հոկտեմբերի 15-ին անցկացված ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը։